ԱՄՆ-ում գտել են 10 տարի առաջ անհետացած կանանց
ԱՄՆ
ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում բնակվող 3 աղջիկները, որոնք անհետացել էին 10 տարի առաջ, հայտնաբերվել են ողջ-առողջ վիճակում: Ոստիկանները հայտնում են 2003-ին 16 տարեկան հասակում անհետացած Ամանդա Բերիի, 2004-ին կորած 14-ամյա դպրոցական Ջինե Դեհեսուսի և 2001-ին 20 տարեկանում առևանգված Միշել Նայթի հայտնաբերման մասին:
Անհետացած կանանց հաջողվել է գտնել այն բանից հետո, երբ նրանցից մեկը կարողացել է հարևանի օգնությամբ կոտրել կողպած դուռը, «լույս աշխարհ» դուրս գալ և զանգել ոստիկանություն: Պարզվում է, որ երեք կանանց պատանդ էին պահում Լատինական Ամերիկայի բնակիչներ հանդիսացող 52-ամյա մի տղամարդ և նրա 2 եղբայրները: Որոշ տվյալների համաձայն՝ կանանցից մեկը երեխա ունի առևանգչից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)