Չխայտառակեք մեզ. Բեկենբաուերը՝ «Բավարիային» և «Բորուսիային»
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կոչ է արել իր ակումբին և Դորտմունդի «Բորուսիային» պատվով ներկայացնել Գերմանիան Չեմպիոնների լիգայի եզրափակչում. տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Եթե երկու ակումբները կրկին ֆուտբոլային հանրության առաջ աչքի ընկնեն միմյանց հանդեպ թշնամական վերաբերմունքով, դա սարսափելի կլինի: Ժամանակն է վերջ տալ դրան: Չխայտառակեք մեզ: Թող հաղթի առողջ դատողությունը և ինտելեկտը: Ամբողջ աշխարհի ուշադրությունը այդ խաղի վրա է լինելու»,-հայտարարել է Բեկենբաուերը։
Նշենք, որ այս երկու ակումբների միջև հանդիպումներում սովորաբար կրքերը բորբոքվում են:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը