Թեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան Եթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ Ղազինյան Շիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո Պոմպեյում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համար Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներից Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Պրահա–Հռոմ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել․ պայթյունի սպառնալիք 

Երկրապահը վաստակել է այդ իրավունքը, որ ազգային տոնացույցում իր օրն ունենա. Մանվել Գրիգորյան

Հայաստան

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: Տոնի նախօրեին հարցազրույց ենք ունեցել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հետ:

- Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ օր է Ձեզ համար մայիսի 8-ը:

- Ոչ միայն ինձ համար, ես կարծում եմ՝ ողջ հայ ազգի համար երկրապահի օրը պետք է ամենակարևոր տոներից լինի: Երկրապահը վաստակել է այդ իրավունքը, որ ազգային տոնացույցում իր օրն ունենա: Այդ իրավունքը մենք վաստակել ենք մեր սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, մեր քաջ տղաների արիության, հերոսական ու հաղթական պայքարի շնորհիվ: Ես, օգտվելով առիթից, մեր ժողովրդին շնորհավորեմ մայիսյան տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ը մեր ազգի ամենակարևոր ամսաթվերից են: Սա մեծ քառատոն է՝ երկրապահի օր, ֆաշիզմի նկատմամբ առաջադեմ մարդկության տարած հաղթանակի օր, Շուշիի ազատագրման օր և ԼՂՀ պաշտպանական բանակի ստեղծման օր: Մայիսը մեր ազգային տոնացույցի ամենահարուստ ամիսն է: Այս ամսին էին նաև 1918-ի հերոսամարտերը, որոնց շնորհիվ Հայաստան պետություն կազմավորվեց: Ես մայիսյան բոլոր տոների կապակցությամբ շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, Արցախի հերոսական ժողովրդին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, սպարապետին ու մեր մյուս նահատակ ընկերներին:

Շնորհավորում եմ մեր երկրապահ բանակին՝ հրամանատարներից, նախարարից, գերագույն գլխավոր հրամանատարից մինչև սահմանին կանգնած շարքային զինվոր, որ այսօր մեր խաղաղ կյանքն է երաշխավորում: Չմոռանանք հին ու նոր սերունդներին՝ շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ու մեր պատանի և երիտասարդ երկրապահներին: Ասեմ, որ տարին հոբելյանական է: Երկրապահ կամավորականների միության 20-ամյակն ենք տոնելու: Երկրապահը փաստացի գործում էր 1989-ից, բայց հիմնադիր համագումար արեց, կառույցի տեսք ստացավ 1993-ի հուլիսին: Ընթացող թեժ պատերազմի ժամանակ սպարապետ Վազգեն Սարգսյանն զգաց, որ ԵԿՄ-ի հիմնումն անհրաժեշտություն է:

- Թե որն էր երկրապահի դերը պատերազմի ժամանակ, բոլորին է հասկանալի, իսկ այսօր ինչո՞վ է զբաղված երկրապահը:

- Չմոռանանք, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում: Չմոռանանք, որ խաղաղության մեծ համաձայնագիր էլ դեռ չունենք, այլ շատ փխրուն հրադադարի վիճակում ենք, որի պայմաններն ավելի ու ավելի հաճախ է խախտում մեր հակառակորդը: Երկրապահն այսօր զոհվածների, վիրավոր ու հաշմանդամ ազատամարտիկների սոցիալական, իրավական խնդիրներին հետամուտ լինելուց զատ նաև շարունակում է բանակի ռեզերվ մնալ: Մենք ունենք «Պատանի երկրապահ» և «Երիտասարդ երկրապահ» ստորաբաժանումներ, որոնց միջոցով նոր սերունդին ռազմահայրենասիրական դաստիարակություն ենք երաշխավորում: Մեր այս կառույցների բովով անցածները հիանալի տիրապետում են զենքի, մարտարվեստի, հայոց պատմությանը, փայլուն գիտեն հայրենիքի ամեն մի անկյունը: Նրանք մեր բանակի լավագույն զինվորներ են դառնում: Քանի դեռ Արցախի հայկական պետությունը պաշտոնապես չի ճանաչվել ողջ աշխարհի, նաև՝ Ադրբեջանի կողմից, մենք պետք է չափազանց զգույշ լինենք: Զգոն պետք է լինենք դրանից հետո էլ:

- Կարծում եք ԼՂՀ-ն միջազգայնորեն կճանաչվի՞: Իսկ ի՞նչ ճակատագիր եք կանխատեսում ազատագրված տարածքների համար:

- Տարածքների մասին խոսելն ավելորդ է: Դրանք Հայաստանի, Արցախի անվտանգության միակ իրական երաշխիքն են: Մենք խաղաղասեր ենք: Մենք քրիտոնյա ենք, պատերազմ չենք ուզում, արյուն չենք ուզում: Միայն մեր բնական հայրենիքի այս փոքրիկ հատվածն ազատագրելով է, որ կարողացանք խաղաղություն պարտադրել մեզ պատերազմ պարտադրած արյունատենչ թուրք ազերուն: Այս տարածքների ամեն մի ծառի, թփի, քարի տակ մեր ընկերների' մեզ համար շատ թանկ, անգին արյունն ու քրտինքն է: Հիմա այդ տարածքները հանձնենք, որպեսզի թուրքը դարձյալ դիրքային առավելություն ստանա և լայնամասշտաբ պատերա՞զմ սկսի: Ոչ: Մենք այդ տարածքները հանուն խաղաղության ենք ազատագրել և հանուն խաղաղության էլ պահելու ենք հայկական, դեռ մտածելու ենք տարածքներն արդյունավետ իրացնելու, բնակեցնելու, տնտեսական կոմունիկացիաներ աշխատեցնելու մասին: Կրկնեմ շատ անգամներ ասածս՝ կարևոր է ոչ միայն ձեռք բերելը, այլև՝ ձեռք բերածը պահելը, պահպանելն ու նոր սերունդին փոխանցելը: Ինչ վերաբերում է Արցախի պետության ճանաչմանը, ապա աշխարհն, ուզած-չուզած, գալու է այդ որոշման: Թեկուզ դանդաղ, բայց պրոցեսը կա: Մի ամիս առաջ ԱՄՆ-ի Մեն նահանգը պաշտոնապես ճանաչեց ԼՂՀ-ն: Դա ԱՄՆ արդեն երրորդ նահանգն էր, որ նման վճիռ կայացրեց: Մոտ 15 օր առաջ ԼՂՀ անկախությունը ճանաչող որոշում ընդունեց նաև Ֆրեզնոյի շրջանային խորհուրդը: Բոլորն էլ հասկանում են, որ Արցախն անկախ պետություն լինելու շատ ավելի իրավունք, իրավական հիմնավորումներ ունի, քան նույնիսկ Կոսովոն: Մեր համառությունը դրական արդյունքի է բերելու: Աշխարհն սկսում է հաշվի նստել արցախցու արդար պահանջի հետ, քանի որ տեսնում է համառություն, անկոտրում կամք: Նույն կերպ մեր մեծ պահանջատիրությունն է մի օր պտուղներ տալու: Երկու տարուց հայոց Եղեռնի 100-ամյակն է: Ես հավատացած եմ, որ աշխարհը, այդ թվում' Թուրքիան, ճանաչելու են ցեղասպանության փաստն, ու մեր պահանջատիրությունը միջազգային ատյաններում քննարկվելու է: Մի բան էլ ասեմ: Որքան համախմբված, միասնական լինենք, այնքան շուտ կհասնենք մեր ազգային նպատակներին: Միասնականությունն ամենաանհրաժեշտն է մեր ազգին: Ես այս գեղեցիկ մայիսյան տոների առիթով հայ ազգին համախմբում, միասնականություն եմ մաղթում:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ավարտված ընտրությունները:

- Ընտրությունն անցավ շատ բարձր մակարդակով: Երկրապահն էլ ակտիվորեն ներգրավված էր պրոցեսում, քանի որ ՀՀԿ ցուցակը գլխավորում էր ԵԿՄ վարչության անդամ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ ցուցակում կային տասնյակ երկրապահներ: Ես շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք կարողացան ստանալ երևանցու վստահության քվեն և ներկայություն ունենալ ավագանիում: Բնական է, որ առանձնահատուկ շնորհավորում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջատար, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին' ընտրողների ձայների մեծամասնությունն ստանալու կապակցությամբ: Ընտրությունների արդյունքները կանխորոշում են, որ Երևանը կշարունակի գլխավորել երկրապահ Տարոն Մարգարյանը, ավագանիում կլինեն ՀՀԿ ցուցակով անցած երկրապահներ, երկրապահներից մի քանիսն էլ կպաշտոնավարեն Երևանի կառավարման գործադիր համակարգում: Մենք գոհ ենք ընտրության թե ընթացքից, թե արդյունքներից:

Շնորհավորում եմ բոլոր երևանցիներին, հայ ժողովրդին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ ՊողոսյանԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքովThe Times of India. ՏՏ մասնագետները ԱՄՆ-ից վերադառնում են Հնդկաստան՝ կրճատումների պատճառով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ ՂազինյանՇիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ Մանկության հմայիլներ, օծանելիք ու մետաղադրամներ․ նոր գտածո ՊոմպեյումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է ԵՄ-ին՝ ռուսական գազի գնումների համարՀամոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան Թրամփը խոստանում է «մեծ համաձայնագիր», Կրեմլը տեղյակ չէ դրա մանրամասներիցՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Պրահա–Հռոմ չվերթն արտակարգ վայրէջք է կատարել․ պայթյունի սպառնալիքԵթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ ՂազինյանՀարցվածների 50.7 տոկոսը ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. «GALLUP» Որտեղ մենք ունեցել ենք երաշխավորներ, դա ավարտվել է աղետով․ Փաշինյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակըԷդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին Թրամփի վարչակազմը շարունակում է պայքարը անօրինական ներգաղթյալ ուսանողների արտոնությունների դեմԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. Ավանեսյան Մեսին հեռացավ հավաքականից՝ նվաճումներով, Ռոնալդուն՝ սկանդալովՈր մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի հատվածում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՍանկտ Պետերբուրգի երաժիշտը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Չեռնիգովի թատրոնի ռմբակոծության մասին գրառման համարՀայաստանը սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան․ Փաշինյան ՍԴ փոխնախագահ չեմ աշխատի, փաստվեցին իրողությունները, ընտրության ելքը անկանխատեսելի չէր․ Շաթիրյան ԱՄՆ-ն պատերազմի պայմաններում գաղտնի քննարկել է իրանցիներին հայրենիք արտաքսելու հարցըՓայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստիԱրյունալի հարձակումներ Թուրքիայում․ 8 զոհ, կասկածյալը՝ փախուստի մեջԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ինչո՞ւ ենք ընթրիքից հետո կրկին բացում սառնարանը․ գիտնականները բացատրել են պատճառներըՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները կարող են սակագնի վրա բացասական ազդեցություն ունենալ. Մեսրոպյան (տեսանյութ) Իսպանիայում հրդեհից զոհված 9 բրիտանացու հարազատները պահանջում են հետաքննել ողբերգությունը Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունըԹեհրանը պնդում է, որ Իրանի հրթիռները կհասնեն Եվրոպա՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարձակմանԱրհեստական բանականության բումը բախվում է հանրային դիմադրության․ ինչ ցույց տվեցին ԱՄՆ ընտրություններըՀայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ GallupՌասել Բրենդի փառքի անկումը․ բեմից ու հեռուստատեսությունից՝ բռնաբարության համար մեղադրյալի աթոռՏեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով, սպասվում է նաև բուք․ ինչ եղանակ կլինի ՀՀԿ–ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի Մասիսի ընտրություններին. թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է Թրամփը ԱՄՆ միջանկյալ ընտրություններն անվանել է «կեղծված»«Տապակա» ռեստորանի մոտ կայանելու պատճառով վիճաբանություն է եղել, պայքարում են աշխատակցի կյանքի համարՖրանսիայում ավտոբուսի վթարի վայր ուղղաթիռ է ուղարկվել՝ ծանր վիրավորներին տեղափոխելու համարԹրամփը փորձում է ապագա նախագահներին զրկել Օվալաձև աշխատասենյակի կառուցվածքը փոխելու հնարավորությունիցԷրդողանը՝ Ադրբեջանում, Պուտինը՝ իրանցի պաշտոնյայի հետ. պարտքի աճ, թանկացումներ, ՀՀ-ն ու ՀԱՊԿ-ը (տեսանյութ) Fox. ԱՄՆ-ը կարող է նոր գործողություն սկսել Իրանի դեմ նոյեմբերի 9-ինԵվրոպայում շուրջ 25 չվերթի ուղղություն է փոխվել ռումբի մասին կեղծ ահազանգերի պատճառովԿինը գործատուի գումարներով գնել է Rolex ժամացույցներ, Louis Vuitton-ի պայուսակներ և շքեղ առանձնատունՎթար․ որոշ ժամանակ գազ չի լինելու Եվրոպական մշակութային բացառիկ նմուշը՝ Նեբրայի երկնային սկավառակը, ներկայացվել է Պատմության թանգարանում
Ամենադիտված