Չնայած մեծ ծախսերին՝ Մոուրինյուն չհասավ «Ռեալի» առջև դրված խնդիրների լուծմանը
Սպորտ
«Արքայական ակումբի» նախկին պաշտպան Մանոլո Սանչեսը խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի կատարած աշխատանքի արդյունքների մասին։ Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Մոուրինյուի աշխատանքը միանշանակ գնահատել չի կարելի: Չմոռանանք, որ երբ նա գլխավորեց «Ռեալը», «Բարսելոնան» ամբողջությամբ իշխում էր Իսպանիայում: Իսկ հիմա դա այնքան էլ ակնհայտ չէ: Մյուս կողմից՝ չեն լուծվել այն խնդիրները, որոնք դրված էին թիմի առջև: Սակայն չէ՞ որ դրա համար մեծ գումարներ էին ծախսվել: Այնուամենայնիվ, վերջնական գնահատական տալը հիմա նպատակահարմար չէ»,- հայտարարել է Սանչիսը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը