«Բարև Երևան» դաշինքը չպետք է հրաժարվի ավագանու մանդատներից. Արմեն Մարտիրոսյան
Քաղաքական
«Բարև Երևան» դաշինքը չպետք է հրաժարվի ավագանու մանդատներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց դաշինքի առաջին համարը զբաղեցնող «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նշելով, որ հարցը դեռևս դաշինքում չի քննարկվել, և որ դա իր անձնական տեսակետն է:
Վերջինս նշեց, որ դաշինքը պետք է ավագանիում ներկայացնի ընդդիմությանը:
«Անհրաժեշտ է աշխատել»,-ասաց Մարտիրոսյանը և հավելեց, որ մանդատները վայր դնելը հեռանկարային չէ. «Եթե մանդատները վայր դնես, ընդդիմադիր միասնական դա՞շտ է ձևավորվելու։ Միանշանակ՝ ոչ»,- նշեց պարոն Մարտիրոսյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան