Ունենք այն, ինչ ունենք. այս ամենում մեղավոր է իշխանությունը. Արմեն Մարտիրոսյան
Քաղաքական
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Բարև Երևան» դաշինքի առաջին համարը զբաղեցնող «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ 2007-ից ի վեր այսպիսի խայտառակ ընտրություններ չէր տեսել։
«Ծեծուջարդը այն ժամանակ ավելի քիչ ազդեցություն է ունեցել քվեների վրա, քան այս ընտրություններում։ Ընտրակաշառքին չափ ու սահման չկար։ Իրենք ազնիվ են, ասում են՝ մենք սա ենք, մենք պիտի գողանանք, թալանենք, թաղի խուժանին ներգրավենք:
Ընտրություններին ամբողջական օբյեկտիվ գնահատական տալու համար պետք է որոշ ժամանակ անցնի: Բայց ամեն դեպքում ունենք այն ընտրությունը, ինչ ունենք, որի մեջ պետք է մեղադրել իշխանություններին, որոնք բոլորս էլ գիտենք, որ այդպիսին են: Համատարած ընտրակաշառքի բաժանում ընտրատեղամասերի առաջ, նույնիսկ՝ ներսում: Իշխանությունն ազնիվ է այն առումով, որ ասում է՝ մենք սա ենք, պիտի ընտրակաշառք բաժանենք, թաղի խուժանին խառնենք և այլն: Ընդդիմությունն է մեղավոր, որի արդյունքում քաղաքացին հիասթափվեց: Քաղաքացին տեսավ, որ շատ հաճախ ընդդիմությունը պայքարում է ոչ թե իշխանության, այլ ընդդիմության դեմ, և պատժեց ընդդիմադիր քաղաքական ուժերին»,-ասաց Մարտիրոսյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան