Սպասի՛, քվեարկությունն ավարտվի, նոր հարցերդ կլուծենք. սպառնալիք՝ հղի դիտորդին
Քաղաքական
Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել նաև «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Դիտորդները քվեարկության օրն արձանագրել են 570 ընտրախախտում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:
Այս կազմակերպությունը Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել Մալաթիա, Էրեբունի, Շենգավիթ և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 7, 8, 12, 13 ընտրատեղամասերում:
Սոնա Այվազյանը, խոսելով ընտրախախտումների մասին, նշեց, որ ունեցել են 92 ահազանգ ընտրատեղամասերում մարդկային կուտակումների վերաբերյալ, իրենց դերն են ունեցել թաղային հեղինակությունները, և՛ ՀՀԿ-ի, և՛ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք է բաժանվել, ինչպես նաև նկատել են կրկնակի քվեարկության դեպքեր:
Բանախոսի խոսքով՝ դիտորդներին ուղղված ճնշումներ և սպառնալիքներ են եղել, անգամ հայհոյանքներ են հնչել: «Մալաթիա-Սեբաստիա համայնքում մենք ունեցել ենք հղի դիտորդ, ում վախեցրել են՝ սպասի քվեարկությունն ավարտվի, նոր հարցերդ կլուծենք»,-Սոնա Այվազյանի խոսքով՝ այդպես են դիմել հղի տիկնոջը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան