Հայ-վրացական սահմանին 2 ՀՀ քաղաքացի է ձերբակալվել թմրանյութ ներկրելու մեղադրանքով
Վրաստան
Հայ-վրացական սահմանին՝ Սադախլո հսկիչ-մաքսային անցակետի մոտ, կանխվել է դեպի Վրաստան թմրանյութերի ներկրման փորձը. տեղեկացնում է Грузия-Online-ը:
Ինչպես հայտնում է Վրաստանի պետեկամուտների ծառայությունը, սահմանին վրաց սահմանապահներն ու ոստիկանները կասկածանքների պատճառով ձերբակալել են ՀՀ քաղաքացի Գ.Ա-ին:
Նրա գրպանները խուզարկելիս հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութ, իսկ ուղեբեռից հանվել է 3 կոճակ արգելված դեղահաբ:
Ձերբակալված քաղաքացու ցուցմունքների հիման վրա կալանավորվել է ևս մեկ ՀՀ քաղաքացի՝ ոմն Ի.Ա-ն, ով նախկինում նույնպես թմրանյութեր էր ներկրել Վրաստան:
2 գործի կապակցությամբ էլ հարուցվել է քրեական գործ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից