Հայ ըմբիշները երեք մեդալ են նվաճել
Սպորտ
Օդեսայում ավարտվել է ՖԻԼԱ-ի հովանու ներքո անցկացված «Սև Ծով» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի մեծահասակների ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 6 անդամներ: Նրանցից 3-ը գրավել են մրցանակային տեղեր՝ Էդգար Ենոքյանը (96կգ) և Միհրան Ջաբուրյանը (55կգ) գրավել են 2-րդ տեղը և նվաճել արծաթե մեդալներ, իսկ Վոլոդյա Ֆռանգուլյանը (60կգ) արժանացել է բրոնզե մեդալի:
Մրցաշարին մասնակցել են 10 երկրների 87 մարզիկներ: Մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները կրկին անգամ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել օլիմպիական մարզաձևերի շարքից ըմբշամարտը հանելու ՄՕԿ-ի գործկոմի առաջարկի դեմ: Նշենք, որ մայիսի 16-18-ը այս հարցի վերաբերյալ Մոսկվայում տեղի է ունենալու ՖԻԼԱ-ի կոնֆերանսը, որին մասնակցելու են նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները. տեղեկացնում է msy-ը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը