Իտալական կղզում արգելել են գիշերները պարել
Աշխարհ
Իտալական Իսկյա կղզում օրենք է գործում, որը նախատեսում է գիշերը ժամը 1-2-ից հետո փակել բոլոր զվարճանքի վայրերը. գրում է Korrespondent-ը:
Ինչպես պարզաբանում է Իսկյա կղզու ղեկավարը, գիշերը ժամը 1-ից հետո պետք է փակվեն բոլոր բացօթյա պարահրապարակները, իսկ փակ պարահրապարակներում երաժշտությունը թույլատրվում է նվագել մինչև ժամը 2-ը:
Բացի այդ, նոր օրենքը պարտադրում է, որպեսզի ակումբի տերերը հսկեն իրենց հաճախորդների կողմից կարգուկանոնի պահպանումը:
«Նման կերպով մենք փորձում ենք ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ զբոսաշրջիկների հանգստի համար»,-հայտարարել է Իսկյայի քաղաքապետը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան