Արմեն Մարտիրոսյանը գիտի, թե ով է իրեն նկարել, բայց չգիտի տեսանյութը տարածողին
Քաղաքական
Այսօր համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում ցուցադրվում է ապրիլի 9-ին ոստիկանական մեքենայում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած խոսակցությունը: Վերջինս մեքենայում, դիմելով ոստիաններին, ասում է. «Տղե՛րք, Ձեր դեմը հայ ա, թուրք չի կանգնած, սաղ հայ են, թուրք չկա: Սպասե՛ք, որ հեսա մի տարի հետո... ո՞նց եք ապրելու 110.000 դրամով, ո՞նց եք տուն պահելու: Մեզ էին 100 000 դոլար կաշառք առաջարկել, Ձեր համար չենք վերցրել»:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Մարտիրոսյանն ասաց.
«Այսօր արդեն այդ տեսանյութը տարածելով՝ որևէ ձևով ինչ-որ պրոցեսներ խթանելը հնարավոր չէ: Դրա համար էլ երևի տարածողն այսօր է որոշել տարածել»:
Վերջինիս հարցրինք նաև՝ արդյոք տեղյակ է, թե ով է նկարել տեսանյութը. Մարտիրոսյանն ասաց. «Չգիտեմ՝ ով է տարածել, բայց նկարողին գիտեմ, շատ հարգարժան մի երիտասարդ: Այնտեղ իմ ասածների հետ կապված կարող եմ ասել, որ այդ նույն բանը, ըստ էության, հրապարակային էլ եմ ասում, այդ կադրերը պարզապես անկեղծ վիճակում են, այդքան բան, ասածիս առումով առանձնահատուկ, ինձ ոչ բնորոշ մտքեր չեմ արտահայտում»:
Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե ով է իրեն 100.000 դոլար կաշառք առաջակել, Մարտիրոսյանն ասաց. «Այս դեպքում էական չէ, որովհետև դա իմ քաղաքական գործունեության հետ է կապված, և ես չեմ պատրաստվում այն հրապարակել: Եթե ես հրապարակեմ, թե ում կողմից է ինձ կաշառք առաջակվել, մենք կկորցնենք նաև ինֆորմացիաների կարևորագուն այլ աղբյուրներ»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան