Քանի դեռ ես «Ռեալի» մարզիչն եմ, դարպասապահը Դիեգո Լոպեսն է լինելու. Մոուրինյու
Սպորտ
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Ռեալի» և «Մալագայի» միջև հանդիպմանն ընդառաջ՝ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ակումբի անվիճելի առաջին համարը Դիեգո Լոպեսն է:
«Ընտրել հիմնական կազմի ֆուտբոլիստներին՝ մարզչի առավելությունն է: Ես կոպեկի օգնությամբ չեմ որոշում, թե ում դաշտ դուրս բերել: Մտածում եմ, քննարկում, վերլուծում, ուսումնասիրում: Դիեգո Լոպեսը՝ որպես դարպասապահ, ինձ ավելի շատ է դուր գալիս, քան Իկեր Կասիլյասը: Այստեղ ոչինչ անձնական չկա: Նախընտրում եմ դարպասապահի, ով ոտքերով լավ է խաղում, իրեն վստահ է զգում երկրորդ հարկում: Քանի դեռ ես «Ռեալի» մարզիչն եմ, դարպասապահը Դիեգո Լոպեսն է լինելու»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:
Նշենք նաև, որ պորտուգալացին չի պատրաստվում լքել մադրիդյան թիմը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը