Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար) Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Մեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի քննարկում

Այլ

Մայիսի 7-ին մեկնարկեց ՀՀ արդարադատության նախաձեռնությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախագծի շուրջ երկօրյա քննարկման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրի քաղաքացիական արդարադատության արդյունավետության բարձրացմանը և քաղաքացիական օրենսդրության կատարելագործմանն ուղղված քայլերի շարքում կարևորագույններից է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի բարեփոխումը, որը կարգավորելու է մասնավոր իրավահարաբերությունները ժամանակակից մոտեցումներին համապատասխան:

Ինչպես իր բացման խոսքում նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը Հայաստանի Հանրապետության գործող քաղաքացիական օրենսգիրքը, որն ընդունվել է 1998թ. ԱՊՀ մոդելային օրենսգրքի հիման վրա, անկասկած, կարևոր քայլ էր նորանկախ պետության կողմից շուկայական տնտեսական հա­րա­բերությունների անցման, մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ճանապարհին: «Սակայն օրենսգրքի ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական և իրավական կյանքում տեղի ունեցան էական փո­փո­խություններ»,- փաստեց նախարարի պաշտոնակատարն ընդգծելով, որ քաղաքացիաիրավական հարաբերությունների զարգացումն էլ հանգեցրեց օրենսգիրքը փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտությանը:

«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կարևորագույն իրավական ակտերից է, որի հետ կապված ցանկացած բարեփոխում չափազանց մեծ շրջահայացություն է պահանջում: Այստեղ սխալները անթույլատրելի են և ճակատագրական: Դրանով է մեծապես պայմանավորված նաև այն հանգամանքը, որ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրում նախատեսված գործողության իրականացումը մենք սկսում ենք այս կլոր սեղան քննարկումից՝ ակնկալելով քաղաքացիական իրավունքի ոլորտում իրավաբան-տեսաբանների և պրակտիկ մասնագետների փորձառության միջոցով բացահայտել այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է ընթանան բարեփոխումները»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Քննարկման մասնակիցների առջև դրված կարևոր խնդիրներից մեկն էլ օրենսգրքի բարեփոխման հիմնական ուղղությունները բացահայտելն ու դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել է: «Բարեփոխումն ինքնանպատակ չէ, քանի որ գործ ունենք մի փաստաթղթի հետ, որը տարիների փորձարկում է անցել, ուստի արմատական փոփոխություններ կատարելուց առաջ անհրաժեշտ է խորապես կշռադատել դրանց նպատակահարմարությունը, իրավակիրառ խնդիրները, ինչպես նաև փոփոխությունների արդյունքում բազմաթիվ այլ իրավական ակտերում փոփոխությունների անհրաժեշտությունը և այլն»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Բացման խոսքով հանդես եկան նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ GmbH) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի տեղակալ Քրիստոֆ Բրոյնիգը:

Ներկայացվեցին նաև փորձագիտական տարբեր կարծիքներ, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանի փորձագիտական կարծիքները փոխանցեցին ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Տարիել Բարսեղյանը, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Դավիթ Սերոբյանը: Գերմանացի մասնագետների տեսակետները ներկայացրեցին Բրեմենի համալսարանի դասախոսներ դոկտոր, պրոֆեսոր Ռոլֆ Քնիպերը և դոկտոր Հանս-Յոախիմ Շրամը, իսկ Վրաստանի փորձի հիման վրա տեսակետ հայտնեց Թբիլիսիի և Քիլի համալսարանների դոկտոր, պրոֆեսոր Լադո Չանտուրիան: Փորձագիտական կարծիքներ նարկայացրեցին նաև Հայաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավաբանների, փաստաբանական պալատի ներկայացուցիչները:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավագիտության ֆակուլտետներիտեսաբան-գիտնականներ, փորձագետներ Գերմանիայից, Վրաստանից, միջազգային կազմակերպությունների, փաստաբանական պալատի, ինչպես նաև պետական մարմինների ներկայացուցիչներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է 1 ամիս միայն հնդկացորեն և հավի կրծքամիս ուտելու հետևանքների մասին Իսպանիան պատասխան միջոցներ կձեռնարկի Իտալիայի հետ սահմանին Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը «Դոլֆին» թայֆունը շարժվում է դեպի Չինաստան․ վտանգի տակ է մինչև 30 միլիոն մարդ Մահացել է 26-ամյա հայտնի տիկտոկերը (լուսանկար)Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու Իրանը պատրաստվում է հաստատել ԱՄՆ-ի և Օմանի հետ համաձայնագիրը «Լիդսն» ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին ԱՄՆ-ից գաղտնի ժամանել է Մոսկվա Ուկրաինայի հացահատիկի պահեստները կարող են լցվել ծովային ճանապարհների փակման պատճառովԵկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորապես մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով Syria TV. Իսրայելի զորքերը մտել են Սիրիայի հարավՄեր զինված ուժերը ցույց տվեցին իրենց կարողությունները աշխարհի ամենաթանկ բանակի դեմ. Իրանի ԱԳ նախարար Հղի զբոսաշրջիկներին կարող են մերժել մուտք գործել ԱՄՆՀութիները հայտարարել են Եմենում պրոսաուդյան ուժերի ռազմական բազային հարվածելու մասին Ոսկու գինը հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 4400 դոլարըԵվս 6 տարի և ընդմիշտ «Ռեալում»․ Վինիսիուս Պենտագոնը հրապարակել է ԱԹՕ-ների վերաբերյալ նոր նյութերԶելենսկին առաջին անգամ ժամանել է Սերբիա․ սպասվում են կարևոր բանակցություններ Վուչիչի հետ Հայտնի են դարձել Թաիլանդի դպրոցի հրաձգության ժամանակ զոհվածների մասին մանրամասները Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովՖյոդորովը փորձում է Մասկին համոզել, որ աջակցի Ուկրաինային Թրամփը սպառնացել է արգելափակել շվեյցարական ժամացույցների ներմուծումը ԱՄՆՀորմուզի նեղուցը կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը Կաթողիկոսը չպետք է հայկական դատարանի առջև կանգնի ու վե՛րջ, մնացածը քննարկման հարց չի․ փաստաբան (տեսանյութ) Reuters. Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներովՄիշուստինը հայտարարել է ԵԱՏՄ-ում մարքեթփլեյսների աշխատանքի միասնական կանոնների մասին El Mundo. Իսպանական նավատորմը միգրացիոն ճգնաժամի ֆոնին ուժեղացրել է իր ներկայությունը ՍեուտայումՓրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին 31-ամյա ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը Թրամփը հայտարարել է, որ կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական ​​նախագահըՌուբեն Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խորհրդարանի նախագահը Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ո՞ւր կորավ հայի պահանջատեր տեսակը․ Կարինե Նալչաջյանը՝ հայի հոգեկերտվածքի, ազգային դիմագծի մասին (տեսանյութ) Աննկարագրելի հպարտություն էր, երբ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը․ Ժաննա Անդրեասյան Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կարգը կփոխվի Ստեփանավանում ռուս կինը փորձել է ինքնասպանություն գործել Հասմիկ Կարապետյանի համարձակ լուսանկարները՝ լողավազանից (լուսանկարներ) Դանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել է Կաթողիկոսը՝ մեղադրյալի աթոռին․ ի՞նչ են մտածում քաղաքացիները (տեսանյութ) 2026 թվականի օգոստոսը վտանգավոր կլինի երեք կենդանակերպի նշանների համար Շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք․ ՆԳՆ ոստիկանություն Ալեն Սիմոնյանից հետո հաջորդը Հայկ Կոնջորյանն է․ նրա մասին «սլիվները» ՔՊ-ն է կազմակերպում (տեսանյութ) Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Դատավորը հայ էր․ Նարեկ Կարապետյան Մինվոդիում կասեցվել է 16 միլիոն ռուբլու անօրինական տեղափոխումը Հայաստան Կյանքից հեռացել է Մադոննայի և այլ աստղերի հետ աշխատած Ուիլյամ Օրբիթը ՌԴ-ն «Իսկանդերով» խոցել է զինվորական գնացքը.Վեհափառի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց (տեսանյութ)
Ամենադիտված