Աշխատանքային քննարկում ԱԻՆ-ում
Այլ
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ աղետների ազգային դիտացանցի հետագա օգտագործման խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմերի, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ և փորձագետներ:
Հանդիպման ընթացքում ՄԱԶԾ փորձագետներ Արեգ Հարությունյանն ու Արամ Գևորգյանը ներկայացրեցին աղետների ռիսկի կառավարման միասնական նոր էլեկտրոնային համակարգ, որը կարող է նպաստել աղետների ռիսկի նվազեցմանը: Ըստ ՄԱԶԾ փորձագետների՝ այն պարունակելու է աղետների վերաբերյալ տեղեկատվության ավելի լայն բազա (ներառյալ աղետների վերաբերյալ տարբեր թվային քարտեզներ) և այդ բազայից օգտվելու ավելի դյուրին ճանապարհներ, ինչը թույլ կտա աղետների ռիսկի կառավարումն ավելի արդյունավետ դարձնել:
Հանդիպման ավարտին որոշում կայացվեց ստեղծել ՀՀ ԱԻՆ և ՄԱԶԾ փորձագետներից կազմված աշխատանքային խումբ, որը կքննարկի նոր էլեկտրոնային համակարգի գործարկման հետ կապված բոլոր խնդիրները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան