Զինված և դիմակավորված հանցագործներն Աբովյանում թալանել են 50-ամյա կնոջ բնակարանը
Արտակարգ Պատահար
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և ՀՀ Քր. Օր.-ի 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ մայիսի 7-ին, Աբովյան քաղաքում կատարված ավազակային հարձակման փաստով:
Ժամը 15:00-ի սահմաններում դիմակավորված երեք անձինք՝ զինված ատրճանակներով, ներս են մտել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 3-րդ շենքի 23 բնակարան և տան տիրուհու՝ 50-ամյա Արմենուհի Սիմոնյանի նկատմամբ սպառնալիքներ կիրառելով՝ պահանջել են գումար և ոսկեղեն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այլ ելք չունենալով՝ Ա. Սիմոնյանը դիմակավորված բաշիբոզուկներին է տվել տանը եղած 500 000 դրամ, 650 ԱՄՆ դոլար, 1 ոսկյա մատանի, իսկ երբ դիմակավորվածները դուրս են եկել տանից, միջանցքում նկատել են դրված «Notebook» տեսակի համակարգիչը և այն իրենց հետ տարել են:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը 9-ը հարկանի է և տուժողը բնակվում է 6-րդ հարկում, իսկ հարևաններն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում են, որ երբ դիմակավորվածները մտել են տուն, տան տիրուհին վախեցած ասել է, թե «Էս ի՞նչ եք անում: Եթե օրենքը ձեզ չպատժի, Աստծո դատաստանը կա ու կա», որից հետո դիմակավորվածներից մեկը ողջագուրվել է տուժողի հետ ու, փա՜ռք Աստծո, բռնության ոչ մի հետք չեն գործադրել:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ա. Սիմոնյանը ամուսնացած է՝ ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ, որոնք ուսանողներ են:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը՝ մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանի, Աբովյան քաղաքի ոստիկանապետ Արմեն Առաքելյանի և ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանի գխավորությամբ:
Երևանից ժամանել էին նաև Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավազակային հարձակում կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան