Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ 

Արմո. «Ուզում եմ ամուսնանալ»

Հասարակություն

Երբ հարսանիքի մասին ենք խոսում, բոլորս պատկերացնում են հայակական-ավանդական արարողություն: Երիտասարդ երգիչ Արմոն իր «Հարսանիք է լինելու» երգի տեսահոլովակով կարծես կոտրեց այդ կարծրատիպը՝ միանգամայն տարբերվելով նրանցից, ովքեր այդպիսի տեսահալովակ վաղուց են նկարահանել: Նրա տեսահոլովակում դարձյալ հարսանիք է, բայց ոչ ավանդական, այլ խելառ և գժոտ. այս դեպքում այդ խելառ դեմքը հարսն է, ով, ըստ ավանդույթի, պետք է ամաչկոտ և հեզ լինի, բայց տեսահոլովակում ճիշտ հակառակն է: Մեր այս հարցազրույցը երգչի տեսահոլովակային և իրական՝ ապագա հարսանիքի մասին է:

- Նախ՝ ո՞վ է տեսահոլովակի հերոսուհին:
- Ասեմ, որ հերոսուհուն՝ Թամարիկին, ընտրել ենք վերջին մի քանի օրվա ընթացքում: Նրան ընտրել է տեսահոլովակի ռեժիսոր Մայիս Հայրապետյանը: Երբ նկարներով տեսա, այնքան էլ չհավանեցի, որովհետև նրան ավելի գեղեցիկ էի պատկերացնում: Հետագայում՝ նկարահանումների ժամանակ հասկացա, որ նա իր խաղով և բնույթով շատ ավելի լավն է: Իսկ երբ տեսահոլովակն ամբողջությամբ պատրաստ էր, ևս մեկ անգամ համոզվեցի, որ նա կարծես հատուկ այդ դերի համար էր՝ չնայած դերասանական կրթություն չունի:

- Այս տեսահոլովակդ միանգամայն տարբերվում է նախորդներից և, ընդհանրապես, հայկական մյուս տեսահոլովակներից. մտահղացումը քո՞նն էր:
- Մտահղացումը ռեժիսորինն ու իմն էր. ընդհանուր գաղափարը ծնվել է մոտ տասը րոպեի ընթացքում:

- Մինչ տեսահոլովակը դիտելը՝ շատերը կարծում էին, թե այդ երգը Նարեկ Բավեյանը կամ Արամեն է կատարում: Ի՞նչ ես կարծում, ինչո՞վ է դա պայմանավորված. գուցե այժմ շա՞տ են միանման երգերը:
- Այո, այդպիսի կարծիքներ ես էլ եմ լսել: Չգիտեմ՝ ինչո՞վ է դա պայմանավորված, բայց իմ ձայնի մեջ կոպտությունն ավելի շատ է: Այժմ զբաղվում եմ վոկալով ու շատ լավ արդյունք ունեմ: Կան նաև երգեր, որոնցում վոկալս ամբողջությամբ զգացվում է. գուցե նույնիսկ մարդիկ կլինեն, ովքեր չեն հավատա, որ ես եմ երգողը: Կարծում եմ՝ «Հարսանիք է լինելուն» յուրահատուկ է իր գործիքավորմամբ, նաև այս երգում ռոքային ինչ-որ բան կա:

- Մի առիթով ասել ես, որ անցած տարի լավ չես աշխատել: Եթե այդպես շարունակես աշխատել, հե՞շտ կլինի պահպանել դիրքերը շոու-բիզնեսում:
- Հա, էս տարի շատ ծանրաբեռնված եմ. արդեն մի քանի ամիս է անցել, բայց այդ ծանրաբեռնվածությունը զգում եմ: Չէ, դիրքերը պահպանելը հաստատ հեշտ չէ. երբ ընդմիջումը երկար է, մարդիկ սկսում են որոշ չափով մոռանալ:

- Իսկ ինչո՞վ էր պայմանավորված այդ ընդմիջումը:
- Կարելի է ասել՝ իմ թամբալությամբ. ուզում էի հանգստանալ: Թիֆլիսում և Հայաստանում շատ լավ հանգստացա և արդեն պատրաստ եմ նոր թափով աշխատելու:

- Ո՞վ է ֆինանսավորում քեզ. գուցե այլ աշխատանք ունե՞ս:
- Այժմ այլ աշխատանք չունեմ: Երգարվեստում արդեն հունի մեջ եմ ընկել ու աշխատածս գումարները կարողանում եմ ներդնել նոր գործերի՝ ստեղծագործությունների մեջ: Գումար հիմնականում համերգներից եմ աշխատում. այժմ հրավեր ունեմ նաև Ավստրալիայից. մայիսի վերջին այնտեղ պարահանդես է կազմակերպվելու, որի ժամանակ կերգեմ ես ու, հավանաբար, Գոհար Հովհաննիսյանը:

- Ժամանակին ակումբում էիր աշխատում. դա չի՞ հյուծում երգչին:
- Անպայման: Կոպիտ ասած՝ ակումբում երգելով լճանում ես: Նախ այն ազդում է երգչի հեղինակության վրա, այնուհետև՝ մի տեսակ հասանելի ես դառնում: Ակումբը նաև շատ ժամանակ է խլում, խախտում է մարդու ռեժիմը, ինչը վնասակար է առողջությանը: Ակումբում աշխատելը, իհարկե, ունի նաև լավ կողմեր՝ շփումը և բեմի վրա ավելի ազատ շարժվելը:

- Այս տարի նոր, գլամուրային ֆոտոսեսիայով նաև վերսկսեցիր: Չե՞ս կարծում, որ դրանք մի փոքր շինծու են և, հնարավոր է՝ վանեն երկրպագուներիդ:
- Բան չունեմ ասելու, լուսանկարներում այդպիսի բան կա: Բայց փորձել ենք միօրինակությունից դուրս գալ և նոր բան մատուցել: Հաճախ տարբեր կատարողների լուսանկարները նույն աթոռի վրա նստած են արվում, ինչը շատ տարածված է: Չգիտեմ, չեմ կարող ասել՝ դա կվանի՞ երկրպագուներիս, թե՞ ոչ:

- Գիտեմ, որ նաև երգեր էիր գրում. այժմ շարունակո՞ւմ ես ստեղծագործել. դրանք կրկին սիրո՞ մասին են:
- Այո՛, շարունակում եմ ստեղծագործել: Երկու նոր երգ ունեմ, որոնք դարձյալ տարբերվում են նախորդներից: Դրանցից մեկն արդեն պատրաստ է, այն կոչվում է «Լավն ա» (լրագրողիս հարցին արդյոք այդպես խոսակցական տարբերակով՝ «ա»-ով է լինելու, հանգիստ պատասխանեց՝ հա): Գրում եմ այն, ինչ զգում եմ. դրանք հիմնականում րոպեների ընթացքում են ծնվում և համապատասխանում են իրականությանը:

- Տեսահոլովակում ամուսնանում ես, իրական կյանքում ե՞րբ ես պատրաստվում ամուսնանալ:
- Շատ եմ ուզում այս տարի ամուսնանալ: Կարելի է ասել՝ այժմ ուղեղս ավելի շատ այդ ուղղությամբ է աշխատում: Այս տարի եթե չամուսնանամ էլ, ապա պետք է անպայման նշանվեմ, բայց դեռ հարմար թեկնածու չունեմ:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ, մայիս 2011 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին
Ամենադիտված