Վերահաշվարկից հետո ՀՀԿ–ի «ձայներն» ավելացել են, ոչ իշխանական ուժերինը՝ նվազել
Քաղաքական
Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա բոլոր 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում այսօր առավոտյան 9.00-ից մեկնարկել են վերահաշվարկի աշխատանքները:
Այսօր իրականացված 31 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 12 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել, մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում՝ «Առաքելություն» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը չի փոխվել, Բարգավաճ Հայաստան կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 14-ով, Բարև Երևան կուսակցությունների դաշինքին և Հայ ազգային կոնգրես կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը նվազել են 1-ականով, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 2-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 5-ով, Օրինաց երկիր կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է մեկով: Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 3-ով:
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի՝ վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետն է մայիսի 10-ը՝ ժամը 14.00-ն: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան