Էտի որնա՞. Տարոն Մարգարյանը՝ ՀՔԾ-ի մասին
Քաղաքական
«Շնորհակալ եմ Երևանի այն բնակիչներին, ովքեր ակտիվորեն մասնակցեցին Երևանի ավագանու ընտրություններին, և հատկապես այն բնակիչներին, ովքեր վստահեցին մեր թիմին, վստահեցին մեզ և նաև շնորհակալ եմ այն երևանցիներին, ովքեր իրենց քվեն չտվեցին մեզ: Վստահ եմ իրենց սպասելիքները ևս կարդարացնենք»,– այս մասին մայիսի 7-ին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտոնական տվյալներով Երևանի քաղաքապետ վերընտրված Տարոն Մարգարյանը։
-Պարոն Մարգարյան ձեր ներկայացրած հայտարարագիրը շատերին հանգիստ չի տալիս, ինչպե՞ս եք վերաբերում դրան։
-Դրա մասով նայեք մամուլում. դրա պատասխանը կա։
-ՀՔԾ-ն ուսումնասիրում է, դա ձեզ անհանգստացնո՞ւմ է, թե՞ ոչ։
-Էտի որնա՞։
-Հատուկ քննչական ծառայությունը։
-Չէ՛, ինձ չի անհանգստացնում, որովհետև ես ինչ ունեի՝ հայտարարագրի մեջ գրել էի, թող անհանգստանան այն մարդիկ, ովքեր ինչ ունեն՝ չեն գրանցում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան