ՀՀԿ-ն պետք է փակվի
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ն պետք է փակվի ժողովրդին որեւէ ինստիտուտի ձեւավորման գործոն լինելուց զրկելու համար։ Գրեթե բոլոր ինստիտուտների համար պատասխանատու են քրեականները, սակայն որպես օժանդակ ուժ։ Նշանակում է իսկական քրեականությունն ավելի վերեւում է, այսինքն՝ իշխանության գագաթին։ Ուստի ՀՀԿ-ն պետք է հեռանա ոչ թե այն բանի համար, որ քրեական զանգվածը դարձել է ընտրակեղծարարության անքակտելի մաս, այլ որ ինքն է քրեականի մենթալիտետով հագեցրել իշխանությունը։ Այսինքն, Հայաստանում այսօր քաղաքական կառավարում գոյություն չունի, գոյություն ունի քրեական կառավարում։ ՀՀԿ-ն պետք է փակվի արտագաղթի պաշտոնական ցուցանիշների եւ ընտրողների ընդհանուր թվի անհամատեղելիության համար, նաեւ այն բանի համար, որ ընտրական ինստիտուտի որեւէ դրվագ չկայացնելով, չառողջացնելով՝ օրենսդրորեն փակեց ընտրացուցակների մատչելիությունն ընդդիմության համար։ ՀՀԿ-ն պետք է փակվի հատկապես օլիգարխիայի գոյության համար՝ ընդհանրապես, եւ ԱԺ-ում նրանց ներկայության համար՝ մասնավորապես։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի մայիսի 8-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը