Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնել Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանը Ավինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանում ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում Հոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ուշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի «Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան Գեղամյան Քննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները Նեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ» Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել Անդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆ 

«Ազգ». Երջանիկ կյանքի սկիզբը

Հայկական Մամուլ

Երեւանի ավագանու ընտրությունները թերեւս պատճառ դարձան, որ քարոզարշավի թոհուբոհի մեջ գրեթե աննկատ անցնի բարեգործական այն խոշորագույն իրադարձությունը, որը կատարվեց Նյու Յորքի նահանգում, հօգուտ մեր ժողովրդի, սփյուռքում թե Հայաստանում: Բարերարություններով հարուստ մեր ժողովրդի կյանքում աննախադեպՙ ավելի քան 500 միլիոն դոլար նվիրաբերեցին Հրայր եւ Աննա Հովնանյանները դեռեւս 1986 թ.-ից ի վեր գործող եւ իրենց անունը կրող հիմնադրամին: Որպես ֆինանսական ակտիվների հանրագումար դա ավելին է, քան ցարդ եղած առանձին բարերարությունները մեր ժողովրդի վերջին 200 տարվա կյանքում:

Բայց այս պարագայում նվիրատվության գումարի չափը, որքան էլ որ կարեւոր, ամեն ինչ չէ. այդտեղ կարեւոր է հիմնադրամի ազգային նշանակությունը, օգտագործման եղանակը, նպատակները եւ տեւականության խնդիրը:

Սկսելով վերջինից, կարելի է վստահորեն պնդել, որ «Հրայր եւ Աննա Հովնանյան» հիմնադրամը լինելու է տեւական, գուցեեւ ընդմիշտ: Քանզիՙ առաջինՙ կես միլիարդ դոլարի նվիրատվության պաշտոնական հայտարարությունը կատարել է բարերար ամոլի զավակներից Էդիլ Հովնանյանը ոչ միայն իր ծնողքի, այլեւ մյուսՙ չորս քույրերի ու եղբայրների անունից: Նրանց մասին արտհայտվում է նաեւ ինքըՙ Հրայր Հովնանյանը պաշտոնական հաղորդագրությամբ, թե իր զավակներն «ունեն բարձրագույն կրթություն եւ հսկայական փորձ բարեգործության ոլորտում», թե իր «բոլոր զավակները նյութապես ապահովված են իրենց կյանքի ընթացքում եւ անգամ կյանքից հետո»: Այլ խոսքովՙ նրանք եւս համաձայն են եւ շարունակելու են հավատարիմ մնալ բարեգործությանը:

Երկրորդՙ նպատակները, ըստ միեւնույն հաղորդագրության, նույնն ենՙ ինչ հիմնադրամը ունեցել է իր ստեղծումից ի վերՙ մարդասիրական, կրթական, հոգեւոր, գիտական եւ մշակութային, առաջնային ուշադրությունը սեւեռելով ողջ աշխարհում հայկական համայնքներին եւ, անշուշտ, Հայաստանին, ուր 1988 թ. երկրաշարժից հետո Հովնանյան ընտանիքն ու Հրայր Հովնանյանի գլխավորած Ամերիկայի հայկական համագումարը մեծ ներդրումներ ունեն շինարարության եւ այլ ասպարեզում:

Ինչ վերաբերում է երրորդՙ նվիրատվության ոգուն, ապա կարծում եմ, որ բարոյացուցական է այստեղ ամեն ինչը: Նախՙ Հ. Հովնանյանը վավերական բարերար է, ոչ միայն մայր հայրենիքին ցարդ նվիրաբերած շուրջ 50 միլիոն դոլարի ներդրումներով, այլեւ Աղետի գոտում կառուցած մի քանի գործարաններով, ինչպես նաեւ Երեւանի կենտրոնում կառուցվող Սբ. Աննա եկեղեցու եւ կից հայրապետական նստավայրի շինարարությամբ: Դա օրինակելի է ամեն իմաստով, հատկապես, որ բարերարները նաեւ օգնել եւ պատրաստվում են շարունակել իրենց օժանդակությունը Մ. Նահանգներում իրենց բնակած շրջանի համալսարաններին ու հիվանդանոցներին: Քանի որ, ինչպես կարդում ենք հաղորդագրության մեջ, բիզնեսի հաջող վերելքը բարերարը պարտական է այդ շրջանին, որտեղ ուսում են ստացել նաեւ իր բոլոր զավակները: Այլ խոսքովՙ դավանում է «ես այստեղ եմ փող աշխատել, այստեղ եմ հարստացել, հետեւաբար պարտական եմ այստեղի բնակչությանը» սկզբունքը, որը հատկապես Հայաստանում հարստացած մեր մեծահարուստներից շատերն անտեսում են եւ իրենց այս հողում ապրելն անգամ համարում մեծ շնորհ այս ժողովրդի համար...

Ինչ վերաբերում է նվիրատվության նշանակությանը, առանձնապես կարեւոր է այն հանձնարարությունը, որը բարերար ամոլը տվել է ժառանգներինՙ հիմնադրամի եկամուտներից տարեկան 25 միլիոն դոլար հատկացնել կրթական եւ մյուս նպատակներին: Խոստովանենք, որ սա շատ ավելին է, քան մեր «Հայաստան» եւ մյուսՙ անձնական թե հավաքական հիմնադրամներից կատարվող տարեկան հատկացումները. դրանց խելամիտ օգտագործումը անպայման ավելի կրթված, ավելի մրցունակ, ավելի բարեկեցիկ եւ ուժեղ է դարձնելու մեր ժողովուրդն ու երկիրը գալիք տասնամյակների ընթացքում:

Հրայր Հովնանյանն իր պատկառելի այս նվիրատվությունը համարում է իր եւ տիկնոջՙ Աննայի «ապրած երջանիկ կյանքի բնական ավարտը»: Առանց ծեքծեքումների ասենքՙ սա ոչ թե ավարտ, այլ երջանիկ կյանքի սկիզբ է, իսկապես:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերելԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին
Ամենադիտված