Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնել Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանը Ավինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանում ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում Հոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ուշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի «Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան Գեղամյան Քննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները Նեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ» Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել Անդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆ 

«Ազգ». Չորս համարյա թե նոր նախարար

Հայկական Մամուլ

Երեկ տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերը, որոնք վարել է երկրի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախ ամփոփվել են Երեւանի ավագանու ընտրությունները. ապա եւ' կառավարության կազմ է առաջադրվել: ՀՀԿ ղեկավարը, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամները դրական են գնահատել թե ընտրությունների որակը, թե ընթացքը, թե արդյունքները: Նիստերից հետո լրագրողներին հանդիպած ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով' բարձր է գնահատվել «սիրելի հայաստանցիների վստահությունը» եւ ՀՀԿ-ի, եւ Տարոն Մարգարյանի հանդեպ, խոսվել է, թե ամեն ինչ պետք է անել այդ վստահությունն արդարացնելու համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկությամբ, գործադիրի եւ խորհրդի միաձայն որոշմամբ կուսակցությանն առաջարկվել է կառավարությունում կառուցվածքային փոփոխություն իրականացնել' կառավարության աշխատակազմի ղեկավարին օժտելով նաեւ նախարարի գործառույթով, որպես հիմնավորում նշվել է այն, որ 4-5 տարիների ընթացքում կառավարության իրականացրած բարեփոխումներում մեծ դեր պետք է ունենա կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը: Այդ պաշտոնում միաձայն առաջադրվել է մինչեւ այժմ ֆինանսների նախարար եղած Վաչե Գաբրիելյանը , ով Շարմազանովի բնորոշմամբ պրոֆեսիոնալ է, բարեկիրթ եւ ունի տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու լայն փորձ: Սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնում, ինչպես եւ ԶԼՄ-ներն էին գրել, առաջադրվել է լեգենդար մարզիկ, աշխարհի բազմակի չեմպիոն, 43 ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանին . «Ես կարծում եմ եւ հուսով եմ, որ լեգենդար մարզիկ եւ իմ հարգած ընկեր Յուրի Վարդանյանը, ինչպես 80-ականներին իր աշխատանքով եւ ռեկորդներով էր հիացնում մեր հասարակությանը, ողջ հայությանը, այնպես էլ ինքն ամեն ինչ կանի մեր մարզիկների հետ միասին, որպեսզի մենք տարեցտարի ունենանք ավելի լավ ձեռքբերումներ սպորտի բնագավառում», հիմնավորեց ՀՀԿ մամլո խոսնակը:

Ֆինանսների նախարարի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել է, Է. Շարմազանովի բնորոշմամբ պրոֆեսիոնալ ֆինանսիստի, ով երկար տարիներ աշխատել է թե բանկային համակարգում, թե կառավարությունում' Դավիթ Սարգսյանին (մինչեւ այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար), Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում' միջազգային հայտնի փորձագետ, նախկին նախարար Վահրամ Ավանեսյանին ' հղում անելով նրա պրոֆեսիոնալ ունակություններին, բարեփոխումների իրականացման ճանապարհին նրա դրսեւորած մասնագիտական որակներին:

Մնացած բոլոր նախարրներին ՀՀԿ-ն փաստորեն վստահել ու թողել է նույն պաշտոնում, այնպես որ ՀՀԿ քվոտայով մինչեւ այժմ պաշտոնավորող մյուս նախարարները կշարունակեն այսուհետ էլ պաշտոնավարել եւ այսօր կվերանշանակվեն: Փոխվարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում եւս կվերանշանակվի Արմեն Գեւորգյանը: Տիգրան Դավթյանը (ով էկոնոմիկայի նախարար էր մինչեւ այժմ), առեւտրի համաշխարհային կազմակերպությունում կլինի Հայաստանի ներկայացուցիչը:

Կառավարությունը փաստորեն շարունակելու է լինել կոալիցիոն, քանի որ ՕԵԿ-ի երեք նախարարական պորտֆելները պահպանվում են: Երեկոյան ՕԵԿ-ը ներկայացրեց իր առաջադրումներըՙ քաղաքաշինության նախարարՙ Սամվել Թադեւոսյան, գյուղնախարարՙ Սերգո Կարապետյան եւ Արտակարգ իրավիճակների նախարարՙ Արմեն Երիցյան: ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից հետ է կանչվել Ավագ Հակոբյանը:

Մարզպետների եւ փոխմարզպետների հարց երեկ չի քննարկվել' «Պիտի դանդաղ շտապել, երբ քննարկենք մարզպետների նշանակման հարցը, այն ժամանակ սիրով կպատասխանեմ նաեւ այդ հարցին», նշեց Է. Շարմազանովը: «ՀՀԿ-ն ու՞մ հետ է համագործակցելու» հարցին ի պատասխան' Է. Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլորի հետ, եւ այս վերջին 5 տարին ապացուցում է, որ ՀԱԿ-ից մինչեւ ՀՅԴ բոլորի հետ էլ համագործակցում ենք: Այլ բան է, թե այդ համագործակցությունն ի՞նչ արդյունք է տվել եւ ո՞ւմ մեղքով չի երկարել»:

Այն հարցին, թե հասարակությունը դժգոհ էր կառավարության աշխատանքից, սակայն կառավարությունը համարյա նույնն է մնացել, Է Շարմազանովը չհամաձայնեց. «Մեր երկրում այս մի տարվա ընթացքում 4 ընտրություն տեղի ունեցավ, որոնցում բոլոր խնդիրներով ու դժգոհություններով հանդերձ' ՀՀԿ-ն ստացել է ընտրողի վստահության քվեն: Մենք էլ շատ բաներից դժգոհ ենք, եւ դրա համար պետք է շատ ավելի արդյունավետ աշխատենք: Դուք կարծում եք, թե 4 նախարարի փոփոխությունը բավարար չէ՞: Ավելին' խնդիրը գործելաոճի փոփոխությունն է, եւ մենք պետք է գնանք բարեփոխումների ճանապարհով: Համոզված եմ' եկել է ժամանակը, որ այդ բարեփոխումների արդյունքները լինեն տեսանելի»:

Ավագանիում մյուս ուժերի հետ համագործակցելու կամ միայնակ աշխատելու վերաբերյալ վերաբերյալ «Ազգի» հարցին ի պատասխան' ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, թե ՀՀԿ-ն երբեք միայնակ չի աշխատում, քիթը չի ցցում ուրիշ քաղաքական ուժերի նման. «Մեզ համար այս հաջողությունը, այս վստահության քվեն պարտավորեցնող է, ավելի է ավելացնում մեր պատասխանատվությունը: ՀՀԿ-ն տարբեր ոլորտներում ոչ միայն քաղաքական կուսակցությունների, այլեւ քաղաքացիական հասարակության հետ է պատրաստ աշխատել, ու լրատվամիջոցների հետ նաեւ», ասաց Շարմազանովը' առողջ քննադատության համար շնորհակալություն հայտնելով լրատվամիջոցներից, քանի որ լրագրողներիս քննադատությունն օգնում է, որ իշխանությունները չլճանան: Ու այդ քննադատությունը պետք է ուղղված լինի ուղղելուն, այլ ոչ թե վարկաբելելուն:

Էդուարդ Շարմազանովը ոչ մի կերպ չմեկնաբանեց այն լուրերը, թե ԲՀԿ-ի հետ համաձայնության արդյունքում հնարավոր էր լինելու պորտֆելներ հանձնել նաեւ այդ կուսակցությանը: Նույն կերպ, նրա մեկնաբանության տիրույթից դուրս մնացին այն զարմանազան լուրերը, որոնք վերաբերում էին սփյուռքի, մշակույթի նախարարների փոփոխությանը: Դրանք նա համարեց հորինված լուրերի շարքից եւ ոչ իր մեկնաբանության նյութ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերելԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին
Ամենադիտված