Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնել Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանը Ավինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանում ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում Հոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ուշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի «Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան Գեղամյան Քննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները Նեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ» Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել Անդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆ 

«Ազգ». Տարոն Մարգարյանը չպետք է սահմանափակվի ծաղիկներ աճեցնելով կամ փողոցներ ասֆալտապատելով

Հայկական Մամուլ

Երեւանը լուծման կարոտ շատ ավելի լուրջ խնդիրներ ունի

Երեւանի ավագանու ընտրություներն էլ ավարտվեցինՙ եզրափակելով ընտրական գործընթացների ներկայիս փուլը: Առաջիկա 4 տարիները լինելու են ընտրական անցուդարձից զերծ տարիներ: Այսինքն, քաղաքական ուժերը նախապատրաստվելու են հաջորդ ընտրական փուլին, իսկ իշխանությունը պահպանած քաղաքական ուժն էլ գործնականում պետք է արդարացնի իրեն ձայն տված եւ նաեւ չտված մարդկանց սպասելիքները: Որո՞նք են այդ սպասելիքները վերստին Երեւանի քաղաքապետ դարձած Տարոն Մարգարյանից, ի՞նչ հրատապ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն մայրաքաղաքում:

Վերջին տարիներին Երեւանում կատարված դրական փոփոխություններն ակնհայտ են, դրանք ոչ ոք չի կարող վիճարկել: Բարեկարգված հարյուրավոր բակեր, ասֆալտապատված փողոցներ, շենքերի նորոգված մուտքեր, կանաչապատված եւ ծաղկապատված նոր տարածքներ, փողոցներում տեղադրված նոր նստարաններ եւ նկարազարդված կամարներ (ըստ որոշ տեղեկությունների' չհիմնավորված բարձր գներով արված): «Ավելի լավ Երեւան» կարգախոսն ընտրած Տարոն Մարգարյանը, սակայն, շատ ավելի կարեւոր եւ խորքային խնդիրներ պետք է լուծի Երեւանում, քան ծաղիկներ աճեցնելն ու փողոց ասֆալտապատելն է, քան զուտ քաղաքի արտաքին տեսքին վերաբերվող խնդիրները:

Այսօր մայրաքաղաքի առաջին եւ գլխավոր խնդիրը հասարակական տրանսպորտի վիճակն է: Հարյուրհազարավոր երեւանցիներ ամեն օր, շոգին ու ցրտին, ձյունին ու անձրեւին ստիպված են լինում ժամերով սպասել իրենց անհրաժեշտ երթուղայինին, հետո խցկվել նրա մեջ եւ ծռմռված վիճակով հասնել աշխատավայր կամ վերադառնալ տուն, եւ թվում է, թե այդ խայտառակութունը երբեք չի վերջանալու: Ասել, թե Երեւանի քաղաքապետարանը ոչինչ չի անում այս հիմնահարցը կարգավորելու համար, ճիշտ չի լինի: Մշակվեց նոր երթուղային ցանց, նոր ավտոբուսներ բերվեցին եւ մտան երթուղիներ: Սակայն, դա խիստ անբավարար է: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը անցյալ տարի խոստանում էր, որ այս տարվա մարտ-ապրիլին վիճակը էապես կփոխվի, եւ նախատեսված բոլոր միկրոավտոբուսային երթուղիները կփոխվեն ավտոբուսայինների: Մինչդեռ այսօր դա տեղի չի ունեցել: Նոր ավտոբուսային երթուղիներից օգտվողների համար վիճակը որոշ չափով բարելավվել է, բայց ոչ հասարակական տրանսպորտի ընդհանուր վիճակը: Չենք ասում այն մասին, որ նոր ավտոբուսներն ամենեւին էլ չեն նշանակում, որ դրանք կանոնավոր երթեւկում են: Երեւանի քաղաքապետարանը փաստորեն չի տիրապետում երթուղիներում տիրող իրավիճակին, չգիտի, թե ի՞նչ միջակայքով են երթուղի դուրս գալիս ավտոբուսներն ու միկրավտոբուսները, մինչեւ ժամը քանի՞սն են աշխատում, ինչպե՞ս են աշխատում տոն եւ հանգստյան օրերին: Այնպես որ, այստեղ համակարգված լուծումներ են անհրաժեշտ, որտեղ ավտոբուսների թվի ավելացումը ընդհանուր խնդրի լուծման մի մասն է միայն: Այլապես, 4 տարի անց Տարոն Մարգարյանը նորից խոսելու է տրանսպորտի խնդրի լուծման անհրաժեշտության մասին, բայց նրան այլեւս հավատացող չի լինելու:

Խնդիրների հաջորդ խումբն առնչվում է կառուցապատմանը: Փողոցների եւ նոր բնակելիների շինարարություն, դրանց բախումը մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին, կիսակառույցներ, 10 տարուց ավելի ոչ մի կերպ չիրացվող իրացման գոտիներ եւ իրավական ու սոցիալական անպաշտպան վիճակում հայտնված դրանց բնակիչներ: Այս խնդիրների լուծումը շատ ավելի բարդ է լինելու Տարոն Մարգարյանի համար, քան անգամ տրանսպորտի խնդիրը:

Ե՞րբ է շարունակվելու հատկապես մայրաքաղաքի կենտրոնում գտնվող խոշոր կիսակառույցների շինարարությունը, ե՞րբ են սկսվելու իրացման գոտիներում իրացման, ապա կառուցապատման գործընթացները, որքա՞ն են շարունակելու այս տարածքների հարյուրավոր ընտանիքները ապրել մի տանը, որը, հայտնի չէ, քանդվելո՞ւ է, թե՞ ոչ, իսկ նրանք, ում տներն արդեն քանդվել են, բայց նորը չի կառուցվել, քանի՞ տարի են մնալու թափառականի ներկայիս կարգավիճակում' կառուցապատողի քմահաճույքից կախված, ինչպե՞ս է քաղաքապետարանը պարտադրելու, որ կառուցապատողները կատարեն իրենց պարտավորությունները, ինչպե՞ս է իրագործվելու կառուցապատումը կանաչ տարածքների հաշվին չանելու կարգախոսը, որն առայժմ միայն կարգախոս է: Չգիտես ինչու, այս հարցերը նախընտրական օրերին կամ չուղղվեցին Տարոն Մարգարյանին, կամ էլ նա չցանկացավ դրանք լսել: Ավելին, այդ խնդիրներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախկինում էլ առանձնապես չէր անդրադառնում:

Եվ վերջապես, վատ չէր լինի, որ նորընտիր քաղաքապետը, ի վերջո, չվախենար լրատվամիջոցների հետ հանդիպելուց, գոնե տարին մեկ անգամ հրավիրեր մամուլի ասուլիսներ, լսեր թեկուզ ոչ հաճելի հարցեր եւ ձգտեր պատասխանել նաեւ դրանց, իսկ լրատվամիջոցների օբյեկտիվ քննադատությունների եւ առաջարկների նկատմամբ իմիջիայլոց չմոտենար' թաքնվելով քաղաքապետարանի չինովնիկների լղոզված պատասխաննների հետեւում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերելԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին
Ամենադիտված