Ավտոմեքենան ընկել է Փամբակ գետը
Արտակարգ Պատահար
Մայիսի 7-ին՝ ժամը 23.36-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհի 25-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ԳԱԶ 24» մակնիշի 23ՍՏ309 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Փամբակ գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ՝ 1990թ. ծնված Հովսեփ Բալյանը ինքնուրույն դուրս է եկել գետից և հրաժարվել բուժօգնությունից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան