Առողջապահության նախարարությունում ատկատ չկա. Դումանյան (տեսանյութ)
Հայաստան
Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակված Դերենիկ Դումանյանին լրագրողները հարցրին՝ արդյոք ուրախ է, որ վերանշանակվեց նույն պաշտոնում. վերջինս պատասխանեց.
«Այո՛, ուրախ եմ, որ իմ նոր սկսած գործերը կշարունակեմ»։
Հետաքրքրվեցինք նաև, թե իր կարծիքով՝ ինչու փոխվեցին հենց տնտեսական ոլորտի ղեկավարներ, նախարարը խնդրեց այդ հարցերը ուղղել հենց վարչապետին։
Դերենիկ Դումանյանին լրագրողները հարցրին նաև՝ ներկայումս առողջապահության նախարարությունում ատկատ կա՞. այդ հարցին էլ նախարարը պատասխանեց.
-Ո՛չ, չկա։
-Պայքարե՞լ եք դրա դեմ։
-Իհարկե, ձեր օգնությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում.


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից