Մեսսին երջանիկ չի լինի, եթե չտեղափոխվի «Ռեալ». Գատտի
Սպորտ
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հուգո Գատտին կարծում է, որ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պետք է փոխի ակումբը: Գատտին կարծում է, որ իր հայրենակիցը պետք է խաղա «Ռեալում». տեղեկացնում է արգենտինական մամուլը:
«Ռեալի» կազմում Մեսսին ավելի լավ կդիտվի: Եվ նա երբեք երջանիկ չի լինի, եթե չպաշտպանի «Արքայական ակումբի» մարզաշապիկի գույները: Եթե նա փոխի ակումբը, ապա կկարողանա մրցակցել Պելեի և Մարադոնայի հետ»,-հայտարարել է Գատտին:
Նշենք, որ Մեսսին բազմիցս հայտարարել է, որ իր մտքով նույնիսկ չի անցնում «Ռեալ» տեղափոխվելը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը