«Իսկ հարցե՞ր». Սերժ Սարգսյանի անպատասխան հարցը
Քաղաքական
Այսօր կառավարության առաջին նիստն էր նոր կազմով: Նիստին ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ով հանդես եկավ ելույթով:
Սերժ Սարգսյանը, վերջացնելով ելույթը, ևս մեկ անգամ շնորհավորեց կառավարությանը և հաջողություն մաղթեց: Մաղթանքից հետո հաջորդեց հետևյալ հարցը. «Կա՞ն հարցեր»: Մի քանի րոպե լռությունից հետո Տիգրան Սարգսյանը խոսեց:
«Մեծարգո՛ պարոն նախագահ, առաջին հերթին ուզում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Ձեզ շնորհավորանքների համար և նաև հավաստիացնել, որ կառավարությունը քաջ գիտակցում է, որ և՛ ձեր, և՛ մեր քաղաքացիների սպասումները բավականին բարձր են, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի արդարացնենք դրանք, որպեսզի մեր գործունեության արդյունքները լինեն շոշափելի և տեսանելի յուրաքանչյուր քաղաքացու համար, և մենք դրա համար ջանք չենք խնայի և նվիրումով կաշխատենք հանուն այդ նպատակների»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Վերջինիս խոսքից հետո Սերժ Սարգսյանի հարցը կրկնվեց. «Իսկ հարցե՞ր»: Այս դեպքում լռությունը բավական երկար տևեց, բայց հարցեր այդպես էլ չեղան: Սերժ Սարգսյանը հեռացավ, ինչից հետո կառավարությունը սկսեց քննարկել օրակարգային հարցեր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան