«Միլանը» մեկ տարվա պայմանագիր է առաջարկում, Պույոլը՝ հերքում
Սպորտ
«Բարսելոնայի» 35-ամյա պաշտպան Կարլես Պույոլը հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում. տեղեկացնում է sport.es-ը:
Ֆուտբոլիստը դժգոհ է թիմի իրավիճակից և ցանկություն է հայտնել լքել ակումբը:
«Միլանը» Պույոլին պատրաստ է մեկ տարվա պայմանագիր առաջարկել և «Բարսայի» հետ քննարկել տրանսֆերի հարցը: Իտալական ակումբը հետաքրքրված է նաև «կապտանռնագույնների» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Սեսկ Ֆաբրեգասի ծառայություններով։
Նշենք, որ Պույոլի պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ ավարտվում է 2016-ին:
Ինքը ֆուտբոլիստը հերքել է այս տեղեկությունը՝ նշելով.
«Սա ինչ-որ մեկի հորինվածքն է: Ներկա պահին մտածում եմ միայն որքան հնարավոր է արագ ապաքինվելու մասին: Հուսով եմ՝ հաջորդ մրցաշրջանի մեկնարկին արդեն ամբողջությամբ ապաքինված կլինեմ»,-Պույոլի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը