Մոուրինյուի հարցում «Չելսին» չի կարողանում համաձայնության գալ «Ռեալի» հետ
Սպորտ
Ժոզե Մոուրինյուի՝ «Չելսիին» միանալու հարցի քննարկումը ժամանակավորապես դադարեցվել է. տեղեկացնում է BBC-ն:
Մադրիդյան թիմի հետ պայմանագրի վաղաժամ խզման համար գումարային փոխհատուցման հարցում լոնդոնյան թիմը չի կարողանում համաձայնության գալ «Արքայական ակումբի» հետ:
Մադրիդցիները պահանջում են 25 մլն ֆունտ, իսկ լոնդոնյան ակումբը նման գումար չի նախատեսում: Կողմերը դեռևս այս հարցի վերաբերյալ լուծում չեն գտել:
Նշենք, որ Մոուրինյուի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2016-ին:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ պորտուգալացին արդեն համաձայնության է եկել «արիստոկրատների» հետ: Նրա վերադարձը Անգլիա արդեն համարվում էր լուծված խնդիր:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը