Ալեքս Ֆերգյուսոնը պաշտոնապես հայտարարեց մարզչական կարիերան ավարտելու մասին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը պաշտոնապես հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Անգլիայի առաջնության 38-րդ տուրի «Յունայթեդ»-«Վեսթ Բրոմվիչ» հանդիպումը վերջինը կլինի Ֆերգյուսոնի մարզչական կարիերայում:
Այդ խաղը մարզչի համար «Յունայթեդի» ղեկին կլինի 1500-րդը. տեղեկացնում է Goal.com-ը:
«Շատ եմ մտածել հեռանալու մասին, և այս որոշումն ինձ հեշտ չտրվեց: Սակայն հիմա ճիշտ ժամանակն է: Ինձ համար կարևոր էր թիմը թողնել որքան հնարավոր է լավ մարզավիճակում: Ուրախ կլինեմ միառժամանակ դառնալ «Յունայթեդի» տնօրենն ու դեսպանը»,-Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆերգյուսոնը «Յունայթեդը» գլխավորում է 1986-ից: Այս ընթացքում ակումբը 13 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 5 անգամ նվաճել է երկրի գավաթը, երկու անգամ արժանացել է Չեմպիոնների լիգայի գավաթին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը