Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստուհին ինքնասպան է եղել
Ադրբեջան
Ադրբեջանական Մինգյաչեվիր քաղաքում տեղի 20-ամյա բնակչուհի Նիլուֆեր Մաղերամովան ինքասպան է եղել՝ դուրս նետվելով տան 6-րդ հարկից. տեղեկացնում է 1News.az-ը:
Գործի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ «Ինքնսապանության դրդելու» հոդվածով: Թե ում են կասկածում աղջկան ինքնասպանության դրդելու համար, չի պարզաբանվում:
Ադրբեջանական Haqqin.az կայքը նշում է, որ զոհվածն ընդդիմադիր երիտասարդական NIDA շարժման ակտիվիստուհիներից էր: Կայքը նշում է, որ սոցիալական կայքերում նրա կողմից կատարած ընդդիմադիր գրառումներից հետո աղջկան բազմիցս կանչել են ոստիկանություն, ուր նրա նկատմամբ բռնություն են գործադրել: Աղջկա ծնողներն էլ բազմիցս պահանջել են, որ նա դադարեցնի ընդդիմադիր գործունեությունը, ինչի հետևանքով, այս վարկածի համաձայն, Մաղերամովան չի դիմացել գործադրվող ճնշումներին և ինքնասպան է եղել:
NIDA ընդդիմադիր ադրբեջանական երիտասարդական շարժումը ձևավորվել է 2011-ին: Այդ ժամանակից սկսած՝ նրա անդամները սկսել են ակտիվ մասնակցություն ցուցաբերել ընդդիմության բողոքի ցույցերի ժամանակ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան