Կասիլյասն անձեռնմխելի է, իսկ Մոուրինյուն նյարդայնացնում է. Միչել
Սպորտ
«Արքայական ակումբի» նախկին կիսապաշտպան Միգել Միչելն իր աջակցությունն է հայտնել Իկեր Կասիլյասին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Ֆուտբոլիստը, մասնավորապես, անդրադարձել է այս թեմային՝ Մոուրինյուի և Կասիլյասի հարաբերություններով պայմնավարոված:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը հայտարարել էր, որ ցավում է, որ Լոպեսին ավելի վաղ ձեռք չեն բերել:
«Ռեալում» կան անձեռնմխելի մարդիկ, քանի որ նրանք արժանացել են դրան: Իհարկե, Լոպեսը հիանալի խաղ է ցուցադրում, սակայն աշխարհում լավագույնը Իկեր Կասիլյասն է: Ինչ վերաբերում է Մոուրինյուին, նա միշտ էլ առանձնանում է նման պահվածքով, նախկինում դա մեզ այնքան չէր նյարդայնացնում»,- հայտարարել է Միչելը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը