Իշխանությունն ընտրություններին օգտագործեց պետական ռեսուրսները, պոռնիկներին, կրիմինալին. Լևոն Զուրաբյան
Քաղաքական
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ Հայ Ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց, որ Երևանի ավագանու ընտրություններն առանձնացան նրանով, որ ռեժիմը, ըստ էության, դիմեց իր բոլոր ռեսուրսների օգտագործմանը՝ հերթական անգամ ժողովրդի կամքը բռնաբարելու նպատակով:
«Բոլորդ էլ ականատես եք եղել, որ ընտրությունների օրն այն տխուր օրերից է, երբ բոլորս ականատես ենք լինում, թե ինչ հանցավոր միջավայրում ենք ապրում:
Այդ միջավայրի գլխավոր հանցագործը իշխանությունն է: Իրենք օգտագործել են պետական ռեսուրսները, գողական տղեքին, պոռնիկներին, կրիմինալին, ընտրազանգվածին ահաբելեկել են, եղել է բազմակի քվեարկության իրականացում, կարուսել:
Ցավալի իրականություն է սա: Հայաստանում հաստատվել է ամբողջատիրական, գողապետական համակարգ: Հաայաստանում գողապետություն է, կամ, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ասել, ավազակապետություն է:
Ես այսօր ուզում եմ այս համակարգին նոր որակում տալ: Սա ամբողջատիրական, տոտալիտար համակարգ է, որտեղ չեն սահմանափակվում իշխանությունը ճնշելով, նրանք իրականացնում են վերահսկողություն անձանց նկատմամբ»,-ասաց Զուրաբյանը և հավելեց, որ ընտրությունները վերահսկելու նպատակով ստեղծված շտաբները, որոնք կային բոլոր բակերում, վկայում էին այն մասին, որ իրականում դրանք ոչ թե քարոզչական շտաբներ են եղել, այլ հանրապետականի վերահսկողության, ահաբեկման կենտրոններ:
«Այդ մարդիկ համատիրությունների և պետական այլ մարմինների միջոցով վերահսկել են մարդկանց հարկային պարտավորությունները, ազգակաների մասին տեղեկություններ են հավաքել, հետո՝ սպառնացել, ճնշել»,-ասաց Զուրաբյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան