Արմեն Երիցյանը դրական է գնահատում ընտրությունները (տեսանյութ)
Քաղաքական
Մայիսի 5-ին կայացան Երևանի ավագանու ընտրությունները։ Ընտրությունների արդյունքների համաձայն՝ Երևանի ավագանու կազմում ընդգրկված կլինեն պայքարի ելած 7 կուսակցություններից միայն երեքը՝ ՀՀԿ-ն (55.89%), ԲՀԿ-ն (23.07%) և «Բարև Երևան» դաշինքը (8.48%): ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և «Առաքելություն» կուսակցությունները չկարողացան հավաքել նվազագույն 6%-ի ձայները։
ՕԵԿ ցուցակը գլխավորող, ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ընտրությունների ընթացքում խախտումներ եղել են, բայց, այնուամենայնիվ, նա ընտրությունները գնահատեց դրական։
«Խախտումներ եղել են, հարուցվել են նաև քրեական գործեր։ Միանշանակ ես ընտրությունները գնահատում եմ դրական, որովհետև ես գտնում եմ, որ, իրոք, նորմալ աշխատանքներ են տարվել, բայց որոշ բացթողումներ, թերություններ եղել են։ Ես ուզում եմ, որ բոլորը գիտակցեն, որ նաև ղեկավարները պետք է խոսեն այն բացթողումների, թերությունների մասին, որոնք ես անձամբ տեսել եմ և խոստացել, որ դրանք առաջ եմ քաշելու, և կարծում եմ՝ իմ գործընկերները նույնն են անելու»,-ասաց Երիցյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան