ՀԱԿ-ը դիմել է 27 տեղամասում հաշվարկի և 7 տեղամասում ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով. Լ. Զուրաբյան
Քաղաքական
Կոնգրեսը դիմել է 27 տեղամասերում հաշվարկի և 7 տեղամասերում ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Վերջինս նշեց, որ իրենք դա չեն անում այն նպատակով, որ փոխեն քվեարկության արդյունքերը, քանի որ շատ լավ գիտեն, որ այդ վերահաշվարկը ոչինչ չի փոխելու, այլ վերահաշվարկն արվում է այլ նպատակով, որ իրենք կարողանան հայտնաբերել ապօրինի վերահսկման ապացույցներ:
«Վերահաշվարկի միջոցով մենք կարող ենք հայտնաբերել ապօրինի վերահսկման ապացույցներ՝ չհաշվարկված քվեաթերթիկներ, գունավոր գրիչներով քվեարկած քվեաթերթիկներ, տարբեր ծալվածքներով քվեաթերթիկներ:
Այս ամենն ապացուցում է, որ ընտրությունները վերահսկվել են:
Հետո էլ, ըստ օրենքի, մենք հնարավորություն ենք ստանում քվեարկող մասնակիցների մատյանից քաղվածք վերցնել, որ իմանանք՝ ում անվան դիմաց կա ստորագրություն, մենք այս տեղեկությունը հավաքում ենք, և ստուգում ենք:
Մենք հասկանում ենք, որ սա շատ դժվար աշխատանք է, շատերը ճիշտը չեն ասի, և ընդհանրապես՝ շատ ծախսատար և ծանր աշխատանք է:
Օրինակ՝ մենք արդեն գտել ենք 15 մարդու, ովքեր քվեարկել եմ Ավանում, բայց նշված են մի հասցեում, որը գոյություն չունի, իսկ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ցուցակներում էլ նրանք չեն եղել:
Այս ամենից հետո մենք կանցնեք հաջորդ փուլին: Պատրաստվում է մեր հայցը՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Մենք կդիմենք վարչական դատարան, սակայն մենք պատրանք չունենք, որ խամաճիկ վարչական դատարանը կընդունի որևէ որոշում, որը կբխի արդարադատության շահերից: Բայց մենք նաև գիտակցում ենք, որ մենք պետք է ժողովրդի առջև ցույց տանք, որ իշխանությունն հանցավոր է»,-ասաց Զուրաբյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան