Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արել Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի 

Մի կոտրված ժպիտ դեմքին, միշտ սառն ու կապտած ձեռքերով. Մուշեղ Իշխան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Ազգ» օրաթերթում լույս տեսած Ռոմեն Կոզմոյանի «Մուշեղ Իշխան» (Բեյրութ, 28 հունիսի, 1984 թ.) հուշը:

Անցյալ հինգշաբթի, Սովետական մշակութային կենտրոն, ինձ մոտ եկան Մուշեղ Իշխանն ու Տիրան Աճեմյանը [Տիրան Աճեմյան- լիբանանահայ տաղանդավոր երգիծանկարիչ. բացի հայկական մամուլից, եղել է փնտրված աշխատակից լիբանանյան` առավելաբար ֆրանսատառ ազդեցիկ թերթերի համար: Խմբ.]։ (շաբաթը մեկ օր ես դեսպանատնից դուրս եմ գալիս եւ ողջ օրը մարդկանց ընդունում մշակութային կենտրոնում): Երկուսն էլ արդեն բավականին առաջացած տարիքում են, սակայն Տիրանն ավելի թարմ ու առույգ է պահպանվել, քան Մուշեղ Իշխանը:

Այդ օրերին լույս էր տեսել Մուշեղ Իշխանի «Իմ ուսուցիչներս» գիրքը, որը նա բերել էր նվիրելու նպատակով:

Գրքում հիշողություններ էին Լեւոն Շանթի, Նիկոլ Աղբալյանի, Սիմոն Վրացյանի, Կոստան Զարյանի, Նիկողայոս Ադոնցի, Վահան Թեքեյանի եւ այլոց մասին: Գործը կարդացի մեկ շնչով, բավական հետաքրքրական էր, առավել եւս մեզ` արեւելահայերիս համար, քանզի թվարկած մտավորականներից ոչ մեկին չենք ճանաչել: Գոնե, իմ սերունդը:

Գրքերը նվիրելիս, պարոն Մուշեղը հարցրեց, թե ո՞ւմ ավելի նպատակահարմար է մակագրել, բացի դեսպանատան հայ աշխատակիցներից. հուշեցի, մակագրեց: Երբ մնաց երկու գիրք, նա երկչոտ ու վարանումով հարցրեց` արդյոք կարո՞ղ է մի գիրք էլ քրոջ անունով մակագրել եւ երբ, ավելի քան դրական պատասխան ստացավ եւ իր քրոջ ու եղբոր մասին գովեստի խոսքեր լսեց (վերջիններս ծնողներիս հասակակիցներ են, նրանց հետ զուգահեռ ուսանած, Երեւանում ճանաչված մասնագետներ են ու պարկեշտ քաղաքացիներ) լացակումեց, առանց այդ էլ դողացող ու միշտ կապտած ձեռքերը սկսեցին ավելի դողալ ու գրեց. «Սիրելի Հուշիկին ու Գեւորգին»: Կարճ ու չոր:

Համոզված եմ, որ նույնիսկ քույրն ու եղբայրը չեն կարող պատկերացնել ու զգալ, թե ի՞նչ ապրում ու հուզում կար այդ 3-4 բառի մեջ: Ի՞նչ զգաց այդ տարագիր բանաստեղծը, ի՞նչ ապրեց: Գուցե մեկ օր նրա գրչի տակ կերեւա այս բառ չունեցող ապրումը, ոչ ոք կարող է ասել, բայց ականատեսս կարող եմ վկայել, որ հուզումն ու կարոտը խեղդեցին բանաստեղծի կոկորդը, ջրակալած աչքերը կուլ տվին դառն արցունքը, որը կաթեց ոչ թե ցած, այլ` Մուշեղի տառապած հոգում ...

***

Հաճախ եմ ցանկացել գրել այս մարդու մասին, բայց շփումս իր հետ քիչ է եղել, նրա գրչին էլ ծանոթ եմ եղել հպանցիկ (չնայած այդ ժանրի նկատմամբ ունեցածս թուլությանը):

Հիշում եմ, որ մանկությանս տարիներին ծնողներս խոսում էին Հուշիկի ու Գեւորգի արտասահմանում ապրող եղբոր` դաշնակցական Մուշեղ Իշխանի մասին, որին, բնականաբար, ես պատկերացնում էի մի բիրտ ու արնախում արտաքինով ու անպայման մաուզերը ձեռքին: Որքան հեռու էին իմ պատկերացումներն իրականությունից:

Միջանկյալ ասեմ, որ դաշնակցականի կերպարի մասին կարծիքս ձեւավորվել էր ոչ միայն սովետական պրոպագանդայի ազդեցությամբ, որն, անշուշտ, հիմնականն էր, այլեւ մեծ մորս պատմած օրինակներով, որոնց օբյեկտիվության վրա կասկած չունեմ, քանզի նա անաչառ կին էր, կրթություն ստացած եւ իր համար լավն ու վատը քաղաքական կամ սոցիալական որեւէ չափանիշներից կախված չէին: Նա Լենինի անունը լսելիս, երբեմն, կամաց, մեկուսի ասում էր. «Էդ քյալլեն», իսկ Տրոցկուն`  «էդ ջհուդը»:

Մուշեղ Իշխանին առաջին անգամ հանդիպել եմ 1975 կամ 76 թվականին, երբ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար ժամանել էր Երեւան:

Օգոստոսյան մի տոթ երեկո էր, Բեյրութից ժամանած ինքնաթիռը լեփ-լեցուն էր, Բեյրութն արդեն կրակի մեջ էր: Տագնապած դիմեցին ինձ, ասելով, որ ժամանած հյուրերից մեկը վատ է զգում եւ հարկավոր է, խմբից առաջ, նրան հյուրանոց տանել` չսպասելով մաքսային եւ անձնագրային ձեւակերպումներին:

Մոտեցա ինքնաթիռի շարժասանդուղքին (այն ժամանակ այդ իրավունքն ունեի) ու տեսա ՌԱՖ մեքենայի դռները բաց, առջեւի նստարանին փլվել է մի տարեց մարդ, ավելի սլավոնի, քան արեւելցու արտաքինով ու ծանր շնչում է, բուժքույրը ճնշումն է չափում:

Ծանոթացանք: Մուշեղ Իշխանն էր: Չնայած մեր համաձայնությամբ քաղաքում եղբոր կամ քրոջ տանն ապրելուն, պրն. Մուշեղը տեղավորվեց հյուրանոցում, ուր մնաց մինչեւ դասընթացների ավարտը եւ ամեն անգամ հարազատների տանը գիշերելու ցանկության դեպքում, պարկեշտ աշակերտի նման, վաղօրոք տեղյակ էր պահում:

Երեւանյան այլ հանդիպումներ Մուշեղ Իշխանի հետ չեմ հիշում, հետագայում Բեյրութ, իմ կարճատեւ ու երկարամյա գործուղումների ընթացքում նույնպես առիթներ իր հետ հանդիպելու շատ քիչ են եղել:

Մի քանի դեպք եմ հիշում պատահական հանդիպումների, որոնք բոլորն էլ նման են եղել ու հիշողությանս մեջ մտել է համեստ, լռակյաց, մի կոտրված ժպիտ դեմքին, միշտ սառն ու կապտած ձեռքերով, խոսելիս քիչ շնչահեղձ, բարության ու զգացմունքայնության լուսապսակով:

***

Ավելի ուշ եմ իմացել, որ Մուշեղ Իշխանին որդեգրել է նրա հորեղբայրը, որն ընտանիքով Արեւմտյան Հայաստանից մեկնել է Հունաստան, իսկ հայրը եւ մայրը մյուս զավակների հետ հիմնավորվել են Հայաստանում:

Բեյրության գրառումներիս այս պատառիկներն անհամեմատ թերի կլինեին, քան կան, եթե ավելի ուշ որոշ մտքեր ու փաստեր չհավելվեին, որոնց թվում եւ այն, որ այլեւս չկան Մուշեղ Իշխանը, Տիրան Աճեմյանը, չկան Գեւորգն ու Հուշիկը, չկան ծնողներս եւ, վերջապես, չկա այն երկիրը, որում հազարավոր քույրեր ու եղբայրներ ստիպված էին իրար չճանաչել, իրենց մեջ խեղդել արյան ձայնը: Չկա եւ ինչո՞ւ այն երկիրը, որի կարգախոսները կարծես թե չեն տարբերվել քրիստոնեական սկզբունքներից, իսկ այդ հասարակարգի քաղաքացու բարոյական կոդեքսը` տասը պատվիրանների պատճենն էր:

Մեծ պոետը կասեր. «Միտք եմ անում, միտք ու չեմ հասկանում ...»

Բեյրութ-Երեւան

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց` Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչով է վտանգավոր «սրտի արագ բաբախյունը» Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել Շաքարի չափից դուրս օգտագործումը մշտական հոգնածություն է առաջացնում Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է Ռուբինյանը նոր նշանակում է արելԲաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելուԱնցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ) 1 ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել Վրաստանում Ինչո՞ւ է վտանգավոր արագ երաժշտություն լսել մեքենա վարելիս․ նյարդաբանի պարզաբանումըԵրևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելԼավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ) Ո՞ր մթերքներն են օգնում պայքարել աշնանային տրամադրության անկման դեմ․ մասնագետը ներկայացրել է ցանկըՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ) Որքա՞ն ժամանակ կարելի է խորովածը պահել սենյակային ջերմաստիճանում․ մասնագետը նշել է վտանգավոր սահմանըԹրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ Խաղի ժամանակ կոտրվել է քիթը Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ) Կենդանակերպի այս նշանները մինչև սեպտեմբերի կեսերը փող պակաս չեն ունենա. ի՞նչ պետք է անեն հետո Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու Ոսկե գնդակ-2026․ հայտնի են լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 10 հավակնորդներըՏնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել էՌուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ Լավրով
Ամենադիտված