Շնորհակալություն ամեն ինչի համար, բո՛ս. Ռոնալդուն՝ Ֆերգյուսոնին
Սպորտ
«Արքայական ակումբի» պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն նույնպես արձագանքել է Ալեքս Ֆերգյուսոնի՝ «Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելու նորությանը:
Պորտուգալացին շնորհակալություն է հայտնել Ֆերգյոսոնին իր՝ որպես ֆուտբոլիստ կայացման գործում մեծ ներդրում ունենալու համար:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Յունայթեդում» հանդես է եկել 2003-2009թթ.: Այդ ընթացքում մանչեսթերյան ակումբը 3 անգամ հաղթել է երկրի առաջնությունում, մեկական անգամ՝ երկրի գավաթի և Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկություններում:
«Շնորհակալություն ամեն ինչի համար, բո՛ս»,-Ռոնալդուն գրել է թվիթերյան իր էջում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը