Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար Արթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համար Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ 

««Անուշը» թափառելու է Ֆրանսիայում՝ «սեքսուալ ազատություն» գտնելու համար»

Հասարակություն

«Վերջին օրերին հայաստանյան մամուլում մեր արվեստագետների կողմից արտահայտված վրդովմունքը բեմադրիչ Սերժ Ավետիքյանի նոր «Անուշ»-ի ներկայացման առնչությամբ պատճառ հանդիսացավ, որ ես անդրադառնամ այս հարցին: Նկատի ունենալով իմ խորին հարգանքը դեպի մեր հանրապետության պատկառելի արվեստագետները, նրանց ընդվզումը մամուլում՝ «Անուշ»-ի այլանդակ ներկայացման եւ մեր օպերային արվեստի ողնաշարը հանդիսացող ավանդական օպերայի հեղինակազրկման առթիվ, խորապես կիսում եմ նրանց վիրավորանքը եւ ձայնակցում ամբողջ սրտով»:

«Պատշաճությունը պետք է մղեր ինձ այստեղ վերջ դնելու իմ արտահայտություններին, բայց երբ ծանոթացա Սերժ Ավետիքյանի ինքնաարդարացման միտող ելույթներին, նկատեցի որ հարցը շատ ավելի լուրջ է, եւ այն տեղափոխվում է գեղարվեստական ոլորտից դեպի սոցիալական-բարոյական հարթություն'մանավանդ հանդիպելով նրա հետեւյալ տողերին. «Շատ կարեւոր է ամրապնդել ազատությունը նաեւ սեքսուալ հարաբերությունների հարցում»: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է «Անուշը» թիրախ դարձել Ս. Ավետիքյանի սեքսուալ մտահոգությունների համար եւ արդյո՞ք «Անուշ» օպերան Ֆրանսիայում կարող է ազատություն շնորհել մեր երիտասարդներին, եթե այլանդակված, աղավաղված ձեւով այն ներկայացվի օտարներին: Սա նման է նրան, որ խնձորի ծառը պատվաստվում է տանձ ստանալու համար: Տիգրանյանի «Անուշ» կոթողային ստեղծագործությունն ավելի քան հազար անգամ ներկայացվել է եւ արմատավորվել մեր սրտերումՙ մեծ պատկառանք եւ հարգանք առաջացնելով Հ. Թումանյանի եւ Ա. Տիգրանյանի անմահ անունների նկատմամբ: Մինչդեռ Ավետիքյանը հայտարարում է, թե եկել է Թումանյանի վրայի փոշին մաքրելու: Ինչպիսի՜ ցինիզմ եւ ինքնահավանություն:

Միշտ վիճելի հարց է եղել, թե արդյո՞ք ծնողների միջամտությամբ կամ նրանց կամքից անկախ ընտանիք կազմող զույգերը «սեքսուալ ազատությունից» զրկված են լինում: Չեմ կարող նաեւ պնդել, որ հայկական ավանդույթը ամուսնության հարցում վերջնական իր լուծումը տվել է այս ծեծված հարցին: Բայց մի բան հստակ է, որ այսօր, ավելի քան երբեք, հայ նորակազմ ընտանիքներում ամուսնուլուծությունները օրեցօր շատանում են՝ անկախ վերոհիշյալ պարագաներից. այնպես, ինչպես Արեւմուտքում սեքսուալ ազատությամբ «ամուսնացող» զույգերի մոտ:
Եթե Ս. Ավետիքյանի մտահոգությունն ըստ էության այս խնդիրը լուծելն է, թող անի առանց զոհաբերելու մեր մշակութային արժեքները: Ավելի մեծ ազգանվեր գործ կկատարի, եթե զբաղվի միայն սեքսուալ ազատությունների ձեռք բերման հարցով: Բայց տրամադրված գումարների չափազանցությունն այս նոր ներկայացման համար այլ բանի մասին է խոսում: Այս նույն պատկառելի գումարներով կարելի էր հենց «Անուշ» օպերան իր ավանդական կատարումով ներկայացնել Ֆրանսիայում' մեծ գոհունակություն պատճառելով թե մեզ եւ թե օտարներին: Վստահ եմ՝ Եվրոպայում դասական ներկայացումները նվազ չեն գնահատվում ժամանակակից, իմաստազուրկ, արհեստական գործերից:

ՀՀ Մշակույթի նախարարության համար սա սթափեցնող ահազանգ պետք է լինի, որ նախընթաց չլինի արվեստի կեղծ ջատագովներին, որ շռայլորեն գումարներ չտրամադրվեն մեր ժողովրդի վրա ծիծաղող բախտախնդիր «արվեստագետներին» եւ նման ճանապարհ չհարթի նոր ախորժակով զինված «մշակույթի գործիչների» համար:

Արսեն արքեպիսկոպոս Բերբերյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին
Ամենադիտված