«Շախտյորը» եզրափակչում է. Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)
Սպորտ
Ուկրաինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Դոնեցկի «Շախտյորը» արտագնա խաղում 4:2 հաշվով պարտության մատնեց «Սևաստոպոլին» և նվաճեց եզրափչի ուղեգիր:
Դոնեցկյան թիմի կազմում դուբլի հեղինակներ դարձան Ադրիանոն և մեր հայրենակից Հենրիկ Մխիթարյանը։ Վերջինս նաև դաձավ գոլային փոխանցման հեղինակ:
Դաշտի տերերի կազմում երկու գոլերն էլ հեղինակեց Տկաչևը:
Նշենք, որ եզրափակչում «Շախտյորի» մրցակիցը կլինի «Չեռնոմորեց»-«Դնեպր» խաղի հաղթողը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը