«Ռեալը» 6 գնդակ ուղարկեց «Մալագայի» դարպասը (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Արքայական ակումբը» հյուրընկալեց «Մալագային»:
Մոուրինյուի սաները հաղթանակ տոնեցին՝ 6:2 հաշվով:
Թիմերը 6 գոլ գրանցեցին առաջին խաղակեսում: Հաշիվը բացվեց մեկնարկային սուլիչից 3 րոպե անց. գոլի հեղինակ դարձավ Ալբիոլը: 12 րոպե անց Ռոկե Սանտա Կրուսը հավասարեցրեց հաշիվը: Այնուհետև իրենց հաշվին գոլեր գրանցեցին Կրիշտիանու Ռոնալդուն (26) և Մեսութ Օզիլը (33), որոնց գոլերին հաջորդեց նաև «Մալագայի» ֆուտբոլիստի՝ Անտունյեշի գոլը (36): Առաջին խաղակեսի 6-րդ գոլը վերջին րոպեին հեղինակեց Քարիմ Բենզեման:
«Ռեալի» ֆուտբոլիստների 5-րդ գոլը մրցակցի դարպասն ուղարկեց Լուկա Մոդրիչը՝ 63-րդ րոպեին: Իսկ հանդիպման վերջին րոպեին Անխել դի Մարիան հաշիվը դարձրեց 6։2:
Նշենք, որ խաղի 21-րդ րոպեին դաշտից հեռացվեց «Մալագայի» ֆուտբոլիստներից Սանչեսը, իսկ 73-րդ րոպեին՝ Մարտին Դեմիկելիսը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը