Գների բարձրացման մի նոր ալիք է գալիս
Հայկական Մամուլ
Կա այսպիսի օրինաչափություն. Ամեն ընտրություններից առաջ գները զսպվում են, եւ ամեն ընտրությունից հետո գների բարձրացման մի նոր ալիք է գալիս: Ես այս նոր, վերջին թվերին չեմ տիրապետում, բայց երեւույթը միշտ կա, նույնիսկ կան վերլուծություններ, թե ինչքան կախիկ փող է բանկից դուրս բերվել ընտրությունների նախորդ օրերին, որը հենց այդ ընտրակաշառքի ծավալն է: Կան այդ թվերը: Այդ օրինաչափությունը կա, եւ շատ հասկանալի է՝զսպել գները, որպեսզի ժողովրդի մոտ վստահություն ներշնչի, իսկ հետո գալիս է գների թանկացման հերթական ալիքը: Այդ ալիքն անդրադառնում է ամեն ինչի վրա, իհարկե, մեզ ավելի շատ սնունդն է հետաքրքրում, հացը,կաթնամթերքը եւ այլն, «Հրապարակ»-ի-իհետ զրույցում ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի մայիսի 9-ի համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը