Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնել Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանը Ավինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանում ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկում Հոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ուշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի «Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան Գեղամյան Քննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքները Նեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ» Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել Անդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆ 

«Ազգ». Շուշիի ազատագրումը չդարձնենք օրացուցային հիշողություն

Հայկական Մամուլ

Ամեն տարի այս օրերին գրում ենք Շուշիի ազատագրման, նրա պատմական նշանակության մասին հայերիս համար: Եվ դա լավ է, քանի որ հայերիցս շատերի համար հաղթանակ ու Շուշի բառերը վաղուց հոմանիշներ են: Ու 1992 թվականի մայիսի 8-9-ին տեղի ունեցած բեկումն Արցախյան ազատամարտում գուցե մի ողջ սերնդի ու նրան ներարկվող նոր հոգեբանության բուժասեղը դարձավ: Սակայն արդյոք ամեն տարի այս երկու օրվա ցուցանակային հիշողությամբ, Արցախյան պատերազմի հրամանատարների օրացուցային ասուլիսներով հնարավո՞ր է արժանապատվության ու հաղթողական հոգեբանությունը ընդհանրապես պատվաստել եւ աճեցնել հայ մարդու մեջ, արյան շրջանառություն դարձնել, արթնացնել մեր քնած գենը նախնիների դրած ծրագրով, այն է' ընդհանրապես չկոտրվել, հաղթել ու այդ հաղթանակի հետագա հարթակն ամուր պահել, ընդլայնել ու զարգացնել եւ այս կոդը բոլորի համար հասկանալի վերծանել ու ընդունելի դարձնել:

Արդյոք սոցիալական մամլիչի տակ հայտնված, անարդարություններից ու զոռբայությունից նեղացած, մեր մի քանի անմակարդակ հարուստների ոսկյա զուգարանի ու ոսկեպատ բազրիքների մասին լսող ու ելք չգտնելուց արտագաղթող հայը ճիշտ կընկալի՞ այդ կոդը, էլ ուր մնաց' կփոխանցի՞:

Այս օրացուցային հրճվանքի մեջ գուցե օգտակար բան, իրոք, կա այն իմաստով, որ նորանոր մարդիկ են ամեն տարի տեղեկանում Շուշիի ազատագրման մանրամասներին դարերով ծաղկում ապրած այդ քաղաքի եւ Արցախի այլ հրաշքների մշակութային ու պատմական անցյալին, եւ, ընդհանրապես, այժմ ԼՂՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին: Ու միգուցե շատերն անվարան այժմ պատասխանեն չիմացող մեկի տված հարցերին, թե' 71 տարի Շուշին ու Արցախը սովետա-ադրբեջանական գերության մեջ են եղել, ու վերջապես հայ զինվորն ազատագրել է այդ սուրբ հողը: Ու էլի դրական է, որ երեւի շատերը ճիշտ կարող են նշել Շուշիի ազատագրման օրն ու Արցախյան պատերազմի սկիզբն ու ավարտը' մինչեւ զինադադար:

Մինչդեռ սրան զուգահեռ այնքան բան է ամեն օր աչք խոթվում' չեզոքացնելով մեր օրացուցային հայրենասիրությունն ու օրակարգային հիշողությունը, զույգ պետություններում ամեն օր այնպես տեսանելի է Արցախի ազատամարտի հերոսների' քաղաքական եւ սոցիալական տարբեր ճամբարներում լինելը, ընդհանրապես բոլորիս, եւ շուշեցու ու արցախցու առհասարակ թաղվածությունը օրվա կենսական խնդիրների մեջ, որ տեսածն ու զգացածն ամեն օր մեզնից մեկ միլիմետրով հեռացնում-հասարակացնում է 21 տարի առաջվա հաղթանակի մեծ իմաստը: Ամեն օր ու բազմաթիվ առիթներով է երեւում, որ 21-ամյա հաղթանակը մարդկանց նույն գաղափարի շուրջը չի համախմբում, հայերիս համար միասնական նպատակ չի ձեւակերպում, ու մեր կյանքի մեսիջներն ուղղված են դեպի նյութապաշտություն, ճարպկություն ու զոռբայություն, ու ոչ երբեք հոգեւորություն, երկրի զգացողություն եւ արժեքների իշխանություն: Մենք շարունակում ենք բաժան-բաժան լինել' սոցիալական, կրթական ու մակարդակային բաժանարարներով, արտոնյալների հաբռգածությամբ, գեներալների անմիտ հարստության ճոխությամբ ու սոված մնացած ազատամարտիկի աններելի մենակությամբ: Շարունակում ենք կուսակցական շահերի մեջ մասնատել մեր զույգ պետությունների մեծ շահը, կոտորակել ու փշրանքել: Ու չեն գտվում այն մարդիկ, որոնք ի վերջո դուրս կբերեն պետություն-հայրենիքի շահը բաժանարարների, համազգեստների եւ շահի թելադրանքի անմիտ ենթակայությունից, եւ ինչպես 21 տարի առաջ Շուշին ազատագրելիս, հայրենափրկությունը կդարձնեն սովորական մերօրյա ընթացքի երկրակենտրոն կեցվածք, կգնան դեպի սովորական հայ մարդու համար հայրենիքը հարմարավետ դարձնելու գործին ընդառաջ, կմտահոգվեն հասարակ հայով, ով վաղը ծնելու է մեր զույգ պետությունների կյանքն իսկապես փոխողների սերնդին, բայց այսօր ճկված է անհավասար եւ չտրամաբանված օրակարգի պարտադրանքի տակ:

Այնպես լինի, որ Շուշիի ազատագրման երախտավորների անունները հիշելով ու հիշեցնելով, Կոմանդոսի, Դալիբալթայանի, Սեֆիլյանի, մյուսների անունները տալով' մի դեղատոմս- եզրահանգում էլ չկպցնենք պոչից, թե նրանք այսօր իրենց փառքի բարձունքից մոռացել են հասարակ ազատագրողին եւ կյանքը տված մարդուն կամ դարձել քաղաքական, տնտեսական շահերի գերի: Որ լեգենդ անուններ ունենալու ներքին ազատությունն ունենանք ու դրա համար չամաչենք (նրանց այսօրվա կեցվածքը չամաչեցնի մեզ), այսքան առօրեական չնայենք (ոչ մեր մեղքով) մեր արժանավոր անցյալին, քանի որ մեր կյանքն այսպես պրոբլեմային ու անհարմարավետ դարձավ, գեներալներն էլ օգտագործեցին իրենց անցյալը, քանի որ անարժաններն ու փողատերերն առանց անցյալի էին խցկվում եւ օրվա տերը դառնում: Իսկապես' արժեքները տեղը գցենք, արժանավորին գլխներիս դնենք եւ ոչ թե ընդհակառակը...

Ու Շուշիի ազատագրումը ոչ թե օրացույցով նշենք, այլ դա լինի մի տոն, որ միշտ մեզ հետ է եւ ամեն օր է հոգեբանություն է կռում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուլա դա Սիլվան չորրորդ անգամ դարձել է Բրազիլիայի նախագահ Ավինյանը հանձնարարել է մետրոյում ստուգումներ անցկացնելՓաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են եղել ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված ցուցադրության բացմանըԱվինյանը հանձնարարել է ուժեղացնել տոմսային համակարգի վերահսկողությունն ու կարգապահությունը վարորդների շրջանումԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները#ՈՒՂԻՂ․ ԱԺ-ում Աննա Հակոբյանի նախագիծն են քննարկումՀոկտեմբերի 26-27-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակՈւշակով․ Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի«Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում». Վարուժան ԳեղամյանՔննիչ հանձնաժողովը կքննի Հայ Առաքելական եկեղեցում ճգնաժամի պատճառներն ու հետևանքներըՆեթանյահուն կրկին սպառնացել է Իրանին․ «Մի՛ փորձեք մեզ»Դատախազությունը «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության օտարման գործընթացում խախտում է հայտնաբերելԱնդրանիկի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով. ԿԳՄՍՆԸնտանիքներ են մտնում, սպառնում, շանտաժի ենթարկում, կալանավորում․ սա դեռ ընտրությո՞ւն է». Տիգրան ԱբրահամյանՀայտնի են Վարդենիս համայնքում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին
Ամենադիտված