Պանրի դեֆիցիտն աստիճանաբար կարգավորվում է
Հայկական Մամուլ
Երևանի սուպերմարկետներում և խանութներում հայկական արտադրության պանրի դեֆիցիտն աստիճանաբար կարգավորվում է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանից. «Մեկ օրում ո՛չ կարող է կարգավորվել, ո՛չ էլ դեֆիցիտ ստեղծվել: Կաթը կամաց-կամաց շատանում է: Ամեն դեպքում, տենդենցներ կան»: Իսկ թե երբ կկարգավորվի, Գիգոյանը դժվարացել է ասել՝ նշելով, որ վերահսկողությունից դուրս է:
Թերթը նշում է, որ պանրի դեֆիցիտով պայմանավորված՝ պանրի գները որոշակի բարձրացել են, ինչի առիթով ՀՀ ՏՄՊՊՀ-ն պանրի շուկայում շարունակում է ուսումնասիրություններ կատարել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը