Մահացել է կինոռեժիսոր Բրայան Ֆորբսը
Գիտություն և Մշակույթ
Չորեքշաբթի օրը կյանքի 86-րդ տարում վախճանվել է բրիտանացի ռեժիսոր և սցենարիստ Բրայան Ֆորբսը: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում կատարելով նրա ընտանիքին:
Ֆորբսը մահացել է իր տանը` Անգլիայում: Նա ուներ կին և 2 դուստր:
Որպես ռեժիսոր` Ֆորբսն աշխատել է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Սուլի՛ր քամուն համըթաց», «Առնետ արքան», «Գաղտնի աղբյուրները»: Ընդհանուր առմամբ՝ նա նկարել է 15 ֆիլմ:
Նա նաև սցենարներ էր գրում, օրինակ` «Չապլին» կենսագրական ֆիլմի համար: Ֆորբսը մի քանի գիրք է գրել: Իր ունեցած արժանիքների համար նա 2004-ին արժանացել էր «Բրիտանական կայսրության կավալերի» շքանշանի:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)