Օզիլը, հնարավոր է, բաց թողնի Գավաթի եզրափակիչը (տեսանյութ)
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի մասնակցությունը Իսպանիայի գավաթի եզրափակչի՝ «Ատլետիկոյի» հետ խաղին հարցականի տակ է. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Մալագայի» հետ խաղի 81-րդ րոպեին վնասվածք է ստացել: Գերմանիայի հավաքականի խաղացողն այսօր բուժզննում կանցնի, որից հետո պարզ կլինի վնասվածքի լրջությունը:
Ժոզե Մոուրինյուի օգնական Այտոր Կարանկան իր հերթին հայտարարել է, որ դեռևս ոչինչ չեն կարող ասել Օզիլը խաղադաշտ դուրս գալու մասին:
Թե ինչպես ֆուտբոլիստը վնասվածք ստացավ, կարող եք դիտել ակստեղ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը