Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն մասնակցել վերջին 2 ընտրություններին
Հայկական Մամուլ
Հետաքրքիր օրինաչափությամբ՝ համապետական վերջին 2 ընտրություններին հայաստանյան երկրորդ քաղաքական ուժը համարվող «այլընտրանքային» ԲՀԿ-ի իրական առաջնորդները՝ երկու առաջին դեմքերը և մոդերացիոն առաջնորդը չեն մասնակցել: Խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի մասին է:
«Հրապարակ»-ը գրում է, որ նախագահական ընտրություններին Ծառուկյանը մեկնել էր Հայաստանից, Երևանի ընտրություններին բախտը ժպտացել էր նրան. նա ընտրող չէր՝ Աբովյանից լինելու պատճառով, չնայած բոլորի ներկայությամբ կատակել էր, թե ընտրելու է Արմեն Երիցյանին: Վարդան Օսկանյանը երկու ընտրությունների ժամանակ գտնվել է Երևանում, սակայն չի մասնակցել: Նա պետք է քվեարկեր Գրողների միության շենքում տեղակայված ընտրատեղամասում, սակայն չի գնացել քվեարկության: Իսկ Ռ. Քոչարյանը, որը ոչ միայն ԲՀԿ հոգևոր հայրն է, այլև համատեղելիությամբ ՀՀ երկրորդ նախագահը, 2 համապետական միջոցառումների ժամանակ էլ մեկնել է արտերկիր:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը