Ռոնալդուի հետ շատ չեմ շփվում, քանի որ նույն թիմում չենք խաղում. Մեսսի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին արգենտինյան մամուլին տված հարցազրույցում պատասխանել է Ռոնալդուի և Ժոզե Մոուրինյուի վերաբերյալ հարցերին:
Մեսսին հայտարարել է, որ երկու պորտուգալացիների հետ էլ թշնամի չէ:
«Երբ Ռոնալդուի հետ հանդիպում ենք տարբեր միջոցառումների ժամանակ, ողջունում ենք միմյանց: Մենք շատ չենք շփվում, քանի որ նույն թիմում չենք խաղում: Ինչ վերաբերվում է Մոուրինյուին, ապա այն, ինչ գրում են մեր փոխհարաբերությունների մասին, իրականում սուտ է»,- հայտարարել է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը