Ո՞վ էր մեղավորը
Հայկական Մամուլ
ՀՀ Կառավարության այսպես կոչված`նոր կազմը հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ տնտեսական բլոկից միայն էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներ Տիգրան Դավթյանը և Վաչե Գաբրիելյանը այլևս իրենց պաշտոններին չեն:
«Մեղավորը Տիգրան Դավթյա՞նն էր», «Վաչե Գաբրիելյանն էլ է՞ր մեղավոր»,- երեկ կառավարության նիստից հետո այսպիսի հարցեր են ուղղել «Հայկական ժամանակի» և «Սիվիլինեթի» լրագրողները վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Վարչապետն ասել է. «Բայց նրանք նշանակվել են ավելի կարևոր և պատասխանատու պաշտոնների: Դա նշանակում է, որ գնահատել ենք նրանց աշխատանքը»:
«ՀԺ»-ն գրում է, որ Տիգրան Դավթյանը, մեր տեղեկություններով, նշանակվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, իսկ Վաչե Գաբրիելյանը' կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար: Դժվար թե այս նոր երկու պաշտոնները ավելի «կարևոր ու պատասխանատու» համարվեն, քան նրանց նախկին պաշտոնները:
Բայց հարցը մնում է բաց՝ իսկ ո՞վ էր մեղավորը, որ մեր տնտեսությունը հասել է այս վիճակին: Վարչապետը խոստացել է առաջիկայում մամուլի ասուլիս հրավիրել և պատասխանել բոլոր հարցերին:
Դա կլինի Տիգրան Սարգսյանի երկրորդ ասուլիսը՝ իր պաշտոնավարման ավելի քան 5 տարիների ընթացքում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը