Չեխիայի արտգործնախարարը քնել է նախագահի ելույթի ժամանակ (տեսանյութ)
Աշխարհ
Չեխիայում քաղաքական սկանդալ է բռնկվել: Չեխ արտգործնախարար Կարել Շվարցենբերգը քնել է խորհրդարանում անմիջապես նախագահ Միլոշ Զեմանի ելույթի ժամանակ. գրում է Vesti-ն:
Պետության ղեկավարն այդ պահին հենց խոսելիս է եղել Չեխիայի արտաքին քաղաքականության մասին, իսկ քնած նախարարը բաց է թողել իր հասցեին նախագահի կողմից հնչեցրած քննադատությունը նոր դեսպաններ նշանակելու կապակցությամբ:
Երբ նախագահ Զեմանը շրջվել է և տեսել քնած արտգործնախարարին, դահլիճում շշուկներ են անցել, իսկ Շվարցենբերգին ընդդիմադիր կուսակցության անդամները, ի նշան բողոքի, լքել են նիստերի դահլիճը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան