Նեյմարը մերժեց «Ռեալի» 100 մլն-անոց առաջարկը
Սպորտ
«Սանտոսի» հարձակվող Նեյմարը չի ընդունել «Արքայական ակումբ» տեղափոխվելու առաջարկը. տեղեկացնում է sport.es-ը:
«Արքայական ակումբի» ներկայացուցիչները մեկնել են Բրազիլիա, որպեսզի բանակցեն ֆուտբոլիստի և նրա գործակալի հետ: Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը ցանկանում է հանդես գալ «Բարսելոնայում», չնայած որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ էր ֆուտբոլիստի համար առաջարկել 100 մլն եվրո տրանսֆերային գումար:
Հիշեցնենք, որ Նեյմարն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Սանտոսի» հետ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը