Մահացել է Վարդան Ղուկասյանի եղբայրը, ում որդին կալանավորված է Գյումրիի կրակոցների գործով
Հասարակություն
Այսօր առավոտյան մահացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կրտսեր եղբայրը՝ Անդրանիկ Ղուկասյանը: Վերջինս մահացել է սրտամկանի ինֆարկտից:
1in.am-ի փոխանցմամբ՝ ըստ շրջանառվող լուրերի՝ Անդրանիկ Ղուկասյանը երկար տարիներ Ֆրանսիայում բուժվել է թմրանյութերի կախվածությունից:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Ղուկասյանը Վարդան Ղուկասյանի այն եղբայրն է, որի որդին՝ 23-ամյա Վահե Ղուկասյանը, ձերբակալվել էր ապրիլի 23-ին Գյումրիում Արտյոմ Կարապետյանի (Շեկո) սպանության կասկածանքով: Իրավապահները պարզել էին, որ Վահե Ղուկասյանն է ապրիլի 23-ին կրակել Հարություն Խաչատրյանի և Արտյոմ Կարապետյանի վրա: Ստացած մարմնական վնասվածքներից Ա.Կարապետյանը հիվանդանոցում մահացել էր: Նշենք նաև, որ ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան